Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտական հենակետում անհարկի կատակելով՝ ինքնաձիգից վիրավորել է ծառայակցին

Մարտ 09,2015 20:55

Վայոց ձորի Ազատեկ գյուղի բնակիչ,1994թ. ծնված Բագրատ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի գնդացրորդ, կոչումով շարքային, 2014թ. օգոստոսի 17-ին, ժամը 05.20-ի սահմաններում գտնվելով մարտական դիրքում, դիտարկում կատարելու նպատակով վերցրել է նույն մարտական դիրքում որպես գետնատնակի դիտորդ կարգված, շարքային Էմանուել Սարգսյանին ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգը, ապա խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ առանց ստուգելու լիցքավորվածությունը, անհարկի՝ կատակելու նպատակով ինքնաձիգը պահել է վերջինիս ուղղությամբ եւ ձգանը սեղմելով՝ պատահաբար կրակոց է արձակել, է. Սարգսյանի առողջությանը անզգուշությամբ պատճառել տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Բ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 1-ին մասով: Բ. Վարդանյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով: Մարտի 4-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Բ. Վարդանյանին մեղավոր է ճանաչել նրան առաջադրված հոդվածում եւ նրան դատապարտել ազատազրկման 4 ամիս ժամկետով:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031