Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած սպանություններից. Shamshyan. com

Մարտ 10,2015 17:55

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որոշ մանրամասներ են հայտնի դարձել քննչական մարմնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 14:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության աշխատակցի կողմից, ով հայտնել է, որ բանտի ուղղությամբ կրակոցներ են հնչել և կա տուժած:

Մինչ նշված վայր կժամանեին օպերատիվ խմբերը, ժամը 14:20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որ բազմաբեկորային վնասվածքներով, կենսաբանական մահ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ինքնությունը չպարզված 35-40 տարեկան 2 տղամարդ:

Արդեն դեպքի վայրում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, դիմակավորված 3 հոգի «Նուբարաշեն» խճուղի 3 հասցեում՝ Նուբարաշենի բանտի ավտոկայանատեղիում, ինքնաձիգից ու ատրճանակներից կրակոցներով սպանել են Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 18 շենքի 24 բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, Մեսրոպ Ալեքսանդրի Նազարյանցին, իսկ «Էրեբունի» հիվանդանոցում մահացած քաղաքացիներն են Երևան քաղաքի Մանանդյան փողոցի 26 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, 35-ամյա Դրաստամատ Հակոբջանի Թադևոսյանն ու Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի 44 շենքի 15 բնակարանի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող, 43-ամյա Լևոն Միհրանի Ղազարյանը: Ըստ տեղեկությունների՝ բոլոր 3 անձինք էլ նախկինում եղել են դատապարտված:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031