Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ԶԼՄ-ներում հայտնվել է Նեմցովի սպանության մեջ կասկածյալների լուսանկարը մեքենայում

Մարտ 10,2015 23:30

Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող Զաուր Դադաեւի եւ Անզոր Գուբաշեւի՝ ավտոմեքենայում լուսանկարը, հայտնվել է «Московский комсомолец» կայքում:

Ըստ կայքի՝ «Zaz Chance» մեքենան հայտնվել է հսկիչ տեսախցիկների տեսադաշտում: Խմբագրության տեղեկություններով՝ փետրվարի 28-ին մարդասպանները այդ փոխադրամիջոցով են տեղաշարժվել: Լուսանկարը արվել է Նեմցովի սպանությունից քիչ առաջ: Լրատվամիջոցը նշել է, որ ավտոմեքենան ձեռք է բերվել 2014 թվականի սեպտեմբերին:

Անզոր Գուբաշեւի եւ Զաուր Դադաեւի ձերբակալության մասին հայտնի է դարձել մարտի 7-ին, ավելի ուշ ձերբակալվել են եւս երեքը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031