Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքով գող» Պզոն դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով. shamshyan.com

Մարտ 11,2015 12:39

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն: Մեր տեղեկություններով՝ եթե առաջիկա օրերին նա ստանա Հայաստան մուտք գործելու թույլտվություն, ապա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կենացները քաղցրանալու են», որովհետև ԱՄՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում:

Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031