Ստեղծարար դասի բարձրացումը: Հայաստանի միակ ընտրությունը անդունդից դուրս գալն է

Ստեղծարար դասի բարձրացումը: Հայաստանի միակ ընտրությունը անդունդից դուրս գալն է

Հեղինակ՝ Ալֆրեդ Եսայան

1996 թվականի մայիսին էր, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան:  1991 թվականին ես 40 տարվա ուխտ արեցի. ամեն տարի գոնե մեկ անգամ գալ Հայաստան եւ ամբողջ տարվա ընթացքում, անկախ նրանից, թե ֆիզիկապես որտեղ կգտնվեմ, կապի մեջ  մնալ եւ անել այն ամենը, ինչը կօգնի  նրա զարգացմանը եւ բարգավաճմանը: Սա կյանք վերափոխող եւ վերջ ի վերջո գոհացնող ու միանգամայն հաճելի ճամփորդություն է եղել:

Ըստ իս Հայաստանում  2013 եւ 2014 թվականներին տեխնոլոգիական զարգացումները  ամենատեսանելին էին ապագայի նկատմամբ  հավատ ներշնչելու առումով  իմ մեջ՝ 1996 թվականին  Հայաստան առաջին անգամ այցելությունից հետո: Հիմա մինչեւ ինձ քննադատելը Պոլյանիշ եւ չափազանց լավատես լինելու մեջ, քանզի չեմ նկատում բազմաթիվ խնդիրներ, որոնց բախվում են Հայաստանը կամ հայեր, թույլ տվեք ինձ սա ասել.

Հատորներով հոդվածներ եւ վերլուծություններ կան նվիրված այն բանին, թե ինչը լավ չէ մեր երկրի կամ ազգի համար ընդհանրապես: Ես դրանք ո՛չ նվազեցնում եմ, ո՛չ  էլ անտեսում: Ես պարզապես այս հոդվածում ցանկանում եմ կենտրոնանալ այն դրական կողմերի վրա, որոնք ես  նկատում եմ  եւ սատարում եմ այս ջանքերի համախմբումը եւ դրանց առավելագույնս օգտագործումը լրացուցիչ հաջողության հասնելու համար, եւ նույնիսկ դրա փոխակերպումը 2015 թվականին եւ դրանից հետո:

 Ստեղծարար դասcreative-class

Իմ հիմնարար եւ գլխավոր համոզմունքն այն է, որ ցանկացած հասարակությունում  հաջողության եւ բարգավաճման ուղին միշտ սկսվում է ստեղծարար դասի ակտիվ եւ կենտրոնացած ջանքերով: Ի՞նչ նկատի ունեմ՝ ստեղծարար դաս ասելով: Ովքե՞ր են դրա անդամները: Որտե՞ղ են նրանք:

«Ստեղծարար դաս»-ը նկարագրելիս ես օգտագործում եմ լայն սահմանում այն բոլոր անհատների համար, ովքեր կիրառում են իրենց տաղանդը, կրթությունը, ոգին, կենտրոնացումը, ռեսուրսները , որպեսզի ստեղծեն  գաղափարներ , արտադրանք  եւ ծառայություններ, որոնք օգուտ  կբերեն երիտասարդներին  եւ արդյունքում նաեւ իրենց:

Այս ստեղծարար փորձը, անկախ ամեն ինչից, եռանդուն կերպով հետամուտ է լինում  եւ հաճախ  հանդես գալիս որպես այս ամբողջ դաժան «իրականության» հաղթահարման արդյունք :  Վերջին շրջանի Հայաստանյան իրականությունում այս խոսքերը կատարելապես վերագրվում էին  ստեղծարար ոգուն եւ  քաջությանը.

«Երբ չի լինում ելք ու ճար, խենթերն են գտնում հնար»:

2013 եւ 2014 թվականներին մեր մեջ եղան մի քանի «խելագար մարդիկ» (ինչու՞ չէ, նաեւ կանայք), ովքեր ընտրեցին եւ շարունակեցին ստեղծարարության եւ գործունեության ճանապարհը՝ կործանարար հուսահատությունը, պարտությունը եւ դեպրեսիան ընտրելու փոխարեն:

Անձամբ ես  ողջունում եմ  մեր մեջ եղած այս խանդավառ ոգիներին, որոնք ամեն օր մնում են անվերջության, ստեղծարարության, գործողության եւ ծառայության ակտիվ  կողմում:

Ես կարծում  եմ, որ հետեւյալ մեջբերումը միանգամայն  համապատասխան է մեր գալիք համատեղ մարտահրավերներին.

«Համակերպվողը հարմարվում է աշխարհին, ապստամբը՝ համառորեն փորձում  աշխարհը հարմարեցնել իրեն։ Այդ պատճառով էլ առաջընթացը կախված է ապստամբներից:

Ջորջ Բեռնարդ Շոու

17 տարի սերտ կապ ունենալով Հայաստանի եւ սփյուռքի հետ եւ ուսումնասիրելով, թե ինչ է իրականացվել եւ ինչ կարելի է դեռ ավելին անել, ես եկել եմ այն եզրակացության, որ բոլոր կարեւոր առաջընթացները կախված են հետեւյալից.

  1. Հոգատարություն (խորը եւ կայուն)
  2. Պարտավորվածություն (երկարաժամկետ եւ կենտրոնացած)
  3. Ունակություն (Գերազանց եւ համաշխարհային մակարդակի)
  4. Ստեղծարարություն (Համարձակ եւ փոխարկվող)
  5. Համայնք (սիրող եւ աջակցող)

 Ես հավատում եմ, որ Հայաստանում  եւ սփյուռքում ապրող ստեղծագործ հայերը եւ վերջիններիս օտարազգյա համացանցային ընկերները  կարող են   լծակ հանդիսանալ ՝ փոփոխություն բերելով մեր իրականության բոլոր ոլորտներում, եթե մենք ի վիճակի լինենք, իհարկե, որպես զենք օգտագործել այս հսկա ներուժը:

Բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաները նրա համար են, որպեսզի մեզ բոլորիս կապեն փոխակերպման այս համընդհանուր եւ համապարփակ ջանքին: Ես հավատում եմ, որ մենք ունենք բոլոր միջոցները, որն անհրաժեշտ է տաղանդի եւ կապիտալի համար: Արդեն կան հաջողության հասած պատմություններ,  որոնք կարող  են եւ պետք է լծակ հանդիսանան մեր իսկ հայաստանյան ժամանակակից իրականությունում, որին ես կանդրադառնամ ավելի ուշ իմ այս հոդվածում:

Այսպիսով, ո՞րն է այս գլուխկոտրուկի լուծումը:

Կարծում եմ, որ  հիմնական խոչընդոտը վճռականության եւ վստահության պակասն է մեր հնարավորությունների նկատմամբ, որպեսզի դրանք պատճառ դառնան  անհատական եւ խմբակային ձեւով այս նոր եւ ցանկալի իրականության ստեղծմանը: Փոխակերպման հսկայածավալ ու բազմաբովանդակ 5-15 տարիների ծրագիրը կյանքի կոչելու համար մեծ կամք ու հավատարմություն կպահանջվի: Կրկին ու կրկին մեր առաջ տեսնում ենք  բազմաթիվ օրինակներ վերջին շրջանում, որոնք  հաստատում են  այն փաստը, որ մենք կարող ենք ունենալ այդ տաղանդը,  միայն եթե միասնաբար գործենք: Նախկինում այսպիսի փորձեր արվել են, օրինակ կարելի է բերել «Հայաստան 2020» նախաձեռնությունը, որոնց վրա կարելի է հենվել:

Իմ սեփական  ցանկությունը դա թափանցիկ եւ տեխնոլոգիաների հիման վրա կատարված փորձն է, որը թույլ կտա բոլոր մեր շահագրգիռ, անձնվեր եւ իրազեկ ստեղծագործ մարդկանց կապվել միմյանց հետ եւ աջակցել  նրանց ընտրությանը, որտեղից էլ որ նրանք լինեն:

Մենք կարող ենք նաեւ թույլ տալ մեր համայն ազգությանը մասնակցել ազգային կարեւորություն ունեցող ընտրությանը բաց եւ թափանցիկ ձեւով՝ նորից որտեղից էլ որ նրանք ընտրեն: Անշուշտ, ամենահրատապ հարցերը, որոնց դեմ է առնում մեր ազգը,  ավելի կարեւորություն եւ առաջնահերթություն կտրվի Հայաստանի ներկայիս բնակիչների եւ քաղաքացիների կողմից:

Կրկին, ես հավատում եմ, որ մենք ունենք այն տեխնոլոգիան, տաղանդը եւ ֆինանսավորումը «Փոխակերպման որոնում» ազգային նախագիծը կյանքի կոչելու համար:

Այժմ թույլ տվեք ինձ անդրադառնալ իմ՝ լավատես լինելու պատճառներին եւ ասել թե ինչու եմ հավատում, որ մենք ունենք այդ մեծ շարժիչ ուժ եւ որ պետք է այն պահպանենք:

Տեխնոլոգիական համայնքը համախմբվում է

Այս համայնքը, որին ես անձնապես ճանաչում եմ եւ որի հետ սերտ համագործակցել եմ,աստիճանաբար զարգացել է՝ արդարացնելով մեր սպասելիքները: Երեք կարճ տարիների ընթացքում 2011 թվականի նոյեմբերի 3-ին StartUp Mixer-ի բացումից հետո նրա անդամների թիվը ֆեյսբուքում մեծացել է՝ հասնելով 700-ի: Լայնածավալ հաղորդակցություններ եւ  այսպես ասած համագործակցության եզրեր են փորձում գտնել Սիլիկոնային հովտում հիմնադրված HyeTech-ի խմբի եւ իր 300-ից ավելի անդամների հետ:  Բազմաթիվ հանդիպումներ եւ միջոցառումներ են տեղի ունեցել Երեւանում եւ Սիլիկոնային հովտում, Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Տորոնտոյում, որոնք կարելի է միայն գովերգել եւ խրախուսել:

Համայնքաստեղծ   միջոցառումները մեծանում են

Կազմակերպվել են մեծաքանակ միջոցառումներ, ինչպիսիք են՝ ArmenTech-ը, DigiTech-ը, StartUp Mixers-ը, Product BootCamps-ը Hackathons-ը, StartUp Competitions-ը, EIF Funding Matches-ը Developer Labs-ը եւ այլն, որոնք  երեւանյան տեխնոհանրության մեջ բավականին շատ էնեգիա են մտցրել :

Հաղթանակի ամրապնդման եւ բազմապատկման խրախուսական օրինակներ

Հրաշալ ի ջանքեր են գործադրվել, որոնք կարող են եւ պետք է  կրկնօրինակվեն ամբողջ Հայաստանում՝  արագացնելու հայ հասարակության դրական զարգացումն ու աճը: Ես առանձնացրել եմ ամենահիշարժան դրական նախաձեռնություններն ու կազմակերպությունները, որոնք կենտրոնացած են Հայաստանի ապագան կերտելու վրա:

Ահա մի քանի հիանալի օրինակներ՝

«Թումոյի ստեղծարար տեխնոլոգիաների» կենտրոնըԹումո

TUMO կենտրոնի հեղինակներ Սեմ եւ Սիլվա Սիմոնյանները վաղ հասկացան, որ Հայաստանի ապագայի միակ ճանապարհը երեխաների եւ նորագույն տեխնոլոգիաների վրա կենտրոնանալն է : Այս կենտրոնում  մոտավորապես 6000 երեխա սովորում է անիմացիա, կայքի զարգացում, խաղերի, ֆիլմերի/վիդեոների արտադրություն եւ դրանց հետ կապված այլ ունակություններ դասերից հետո: Հայացք գցեք Թումոյի կայքի կամ Ֆեյսբուքյան էջին (որն ավելի քան 31 000 հավանումներ ունի), եւ դուք անմիջապես կհասկանաք, որ այն դարձել է առաջին համայնքային կենտրոնը, որը կապված է տեխնոլոգիաների, դիզայնի, երաժշտության եւ առհասարակ նմանատիպ գործունեության հետ: Համախմբված ձեւով մենք պետք է կրկնենք այս հաջողությունը Հայաստանով մեկ (այդ թվում՝ նաեւ  Արցախում):

OneArmenia: Մեկ ՀայաստանONEARMENIA_MAMUS_1

  Նյու Յորքում հիմնադրված SarkissianMason Digital Advertising Agency. որի կազմակերպության  մտահղացումը Պատրիկ Սարքիսյանին է, իր ստեղծման 2 տարիների ընթացքում դարձել է հիմնական  Հայկական համաշխարհային բրենդներից մեկը`  ֆինանսավորելով մի քանի 100,000$ արժողությամբ համայնքային նախագծեր Հայաստանում, որն իր մեջ ներառում է Արցախի Մոշաթաղ գյուղի մանկապարտեզի կառուցման աշխատանքները, կանանց համար նախատեսված կացարանների կառուցումը, մինչեւ իսկ աջակցելով SistemaArmenia-ի աշխատանքին (https://www.facebook.com/onearmenia)

    Sistem Armenia- ծրագիր ստեղծարար ազգի համարSistem

Այն, ինչ երազի նման սկսվեց երգահան-դաշնակահար Աննա Միքայելյան-Մեսչյանի եւ խմբավար Դավիթ Մալեկի համար, ուղիղ 1 տարի առաջ՝ 2013թ –ին, իրականություն դարձավ տքնաջան աշխատանքի շնորհիվ, իսկ 2014թվականին այն մեծ թափ ստացավ One Armenia հաջող արշավի շնորհիվ, որն ավելի քան 13 000 դոլար է հավաքել երիտասարդ երաժիշտների համար  նոր գործիքներ ձեռքբերելու համար: Այս երիտասարդները հանդես են եկել Երեւանի կարևոր վայրերում, ինչպես նաև տարբեր համայնքներում եւ նույնիսկ փողոցներում՝ հայերին երաժշտության ուրախությունը բերելու: Այցելեք կայքը եւ դիտեք մի քանի հրաշալի ներկայացումներ (https://www.facebook.com/SistemaArmenia) :

 Tedx Երեւանmaxresdefault (1)

Քրիստինե Սարգսյանի անբռնազբոս ոգին եւ նրա թիմը վերջին 4 տարիների ընթացքում  կազմակերպել են մի քանի միջոցառումներ : Ղեկավարելով TedxKids միջոցառումներ Հայաստանի հեռավոր շրջաններում եւ ամենամյա TedxYerevan միջոցառումը Թումո կենտրոնում՝ Քրիստինեն եւ իր թիմակիցները, շարունակում են նոր մտահղացումներ, ակնկալիքներ եւ համախմբվածություն բերել հայաստանյան ստեղծագործ դասին: Ավելին, Քրիստինեն եւ իր թիմը արդեն թարգմանել են TED-ի 100-ավոր քննարկումներ հայերեն՝ այսպիսով դրանք այժմ հասանելի են ոչ անգլախոս հայերին: Դիտեք մի քանի ելույթներ կայքում եւ նաեւ այցելեք ֆեյսբուքյան էջ:

 

 «Այբ» ուսումնական կենտրոնայբ

Մեսրոպ Արամյանի եւ իր անձնակազմի նվիրվածությունը  եւ սերը, որը դրվել է «Այբ» դպրոցի զարգացման հիմքում՝ այն դարձնելով համաշխարհային մակարդակի նախապատրաստական քոլեջ, պարզապես հարգանքի է արժանի: Ընդամենը 1 այցելությունը  բավական է  պատկերացում կազմելու  Հայաստանի կրթության ապագայի հնարավորությունների մասին: Շատ կարճ ժամանակահատվածում «Այբ»-ի ուսանողներն արդարացրեցին բոլոր սպասումները ազգային, մարզային եւ միջազգային մրցույթներում: Բայց ամենատպավորիչն այն արժեքներն են, որոնցով «Այբ»-ի ուսանողները դաստիարակվում են: Այն իրենից ներկայացնում է ոչ միայն ակադեմիական, այլ նաեւ անհատական մոտեցում: Խոսքը համախմբվածության մասին է: Այցելեք «Այբ»-ի դպրոց-ի կայք, եւ տեսեք, թե արդյոք կարող եք ինչ-որ ձեւով ներգրավվել այդտեղ:

      BirthrightArmeniabirthright-armenia

Վերջին մի քանի տարիների ընթացքում այս զարմանահրաշ  կազմակերպությունը ավելի քան 900 կամավորներ է բերել Հայաստան: BA-ի հիմնադիր Էդել Հովնանյանը վերջերս հայտարարեց ամբողջական  ֆինանսական ծրագրերի՝ 2014թ-ին կամավորների թիվը տարեկան մինչեւ 300 հասցնելու, իսկ 2015թ-ին այն կրկնապատկելու մասին: Ինչ հրաշալի հնարավորություն կլինի երիտասարդների համար, որոնք իրանց նախընտրած մասնագիտությունների համար արժեքավոր եւ պահանջված  հմտությունները սովորելիս երկար ժամանակահատվածում  հնարավորություն կունենան խորապես ուսումնասիրել Հայաստանը: Կարող եք հետեւել նաեւ ֆեյսբուքյան էջին:

Teach for Armenia («Կրթություն Հայաստան»-ը). հավաքագրում է լավագույն համալսարանների շրջանավարտներին՝    օգնելու  կարիքավոր ուսանողներին:

teach_for_armenia

«Կրթություն Հայաստանում» ծրագիրը ստեղծվել է “ Teach for America” քոլեջի ուսանողուհի Լարիսա Ռայանի կողմից, ով ջանացել է կրթության ոլորտում այս նորարական մոտեցումները Հայաստան բերել աղքատ ուսանողների համար: Լարիսան ֆինանսավորման միջոցների հայթայթումը պատրաստվում է  ավարտին հասցնել 2015թ-ին, իսկ ավելին իմանալու համար այցելեք ներքեւում նշված լինքերը.

https://www.facebook.com/TeachForArmenia

http://www.teachforamerica.org/:

 Պահպանեք Թեղուտի անտառը. Բնապահպանական ակտիվիզմ0118mariam1

2013-2014 թթ  հայ բնապահպանական  եւ քաղաքական ակտիվիստները դարձան ավելի ուժեղ՝ օգտագործելով հասարակական լրատվամիջոցների ազդեցությունը, որպեսզի իրազեկեն չկանոնակարգված հանքարդյունաբերության վտանգների մասին: Երիտասարդության ուժն ու կորովը այս գործունեության մեջ կարելի է միայն քաջալերել, օժանդակել եւ գովերգել, քանզի նրանք արտացոլում են համընդհանուր արժեհամակարգեր ունեցող համախմբված քաղաքացիներին (https://www.facebook.com/groups/207369279360129/ ):

 «Հայկական ծառ» նախագիծՏնկել  միլիոնավոր ծառեր՝ վերականգնելու շրջակա միջավայրը:

Անվիճելի  է այն փաստը, որ ներկայումս մեր ուշադրության կենտրոնում գտնվում է հանքարդյունաբերության սեկտորը,  քանի  որ  մեր տնտեսության հիմնական շարժիչը կարող է աղետալի հետեւանքներ ունենալ գալիք սերնդի համար: Պարզապես  մի հայացք գցեք այս ամբողջ հրաշալի աշխատանքի վրա, որը նրանք կատարում են (http://www.armeniatree.org/https://www.facebook.com/armeniatree):

 Հայրենադարձություն դեպի Հայաստան. սատարել եւ օժանդակել հայերի վերադարձը

Այս կազմակերպությունը, թերեւս նոր լինելով, ապշեցուցիչ աշխատանք է կատարում՝ հայրենադարձներին Հայաստան բերելով եւ նաեւ օժանդակելով մյուսներին՝ վերադարձնել  իրենց ունեցվածքը որքան հնարավոր է արագ(https://www.facebook.com/RepatArmenia) :

 

Հոգատարությունը եւ կարեկցանքը շատ ջանքեր չեն պահանջում

Ինձ թվում է՝ համատեղ ջանքերով պայծառ եւ բարեկեցիկ ապագա ստեղծելու հիմնական շարժիչ ուժը սկսվում է ոչ միայն մոտ հարազատների, այլ նաեւ մեր կյանքում հանդիպող ցանկացած մարդու հանդեպ կարեկցանքից եւ հոգատարությունից: Այս նույն հոգատարությունը եւ կարեկցանքը կարող է մեզ նեցուկ լինել երկարուձիգ փնտրտուքների ժամանակ, որը, վստահաբար, անձնային եւ ազգային սքանչելի մարտահրավեր կդառնա:

Խանդավառությունը, ստեղծարար միտքը, համախմբվածությունը եւ ունակությունը. այս բոլորը իրենց հիմքում որպես նախադրյալ ունեն հոգատարությունը:Անհրաժեշտ է որեւէ բանի հանդեպ խորը հոգատարություն տածել, որպեսզի այն կյանքի կոչվի, լուծումներ եւ նոր մոտեցումներ գտնելու համար ստեղծարար միտքը կարգի բերել եւ հոժարակամ պատվել հասարակության ամեն անդամին , ինչպես դիմացինդ է քեզ պատվում, եւ հարգել միմյանց:images (2)

Եւ, վերջապես, մի քանի խոսք ունակության մասին.

Պարզապես հայտարարել, թե մենք «գիտենք» ինչ-որ բան, դեռեւս իրականում բավարար չէ ինչ-որ բանում գիտակ լինելու համար: Մենք ապրում ենք մի աշխարհում, որը գնալով ավելի ու ավելի է պահանջում գիտակ, բարձրակարգ ու արդյունավետ մասնագետներ: Լավն այն է, որ երբեք էլ ավելի հեշտ չի եղել այս  հմտությունների  համար գիտելիքներ, ուսուցում եւ հնարավորություններ  ձեռք բերելը: Այնուամենայնիվ, հարկավոր է այս հմտությունների վրա հոժարակամ ձեւով ժամանակ ներդնել եւ կենտրոնանալ, որպեսզի կազմակերպված ձեւով հետամուտ լինել այս հնարավորություններին:

Ահա, մի քանի աղբյուրներ.

www.Coursera.org 108 բարձրակարգ համալսարաններից կարող եք 569 համալսարանական անվճար դասընթացներ ստանալ:

www.edx.org Հիանալի առցանց դասընթացներ կարող եք ստանալ աշխարհի լավագույն համալսարաններից, ինչպիսիք են՝ Հարվարդը (Harvard) , Բերքլին (Berkeley), ՄԻՏ (MIT) եւ այլն:

www.codeacademy.com Սովորեք անվճար ծածկագրել:

Եւ շատ ու շատ այլ աղբյուրներ, որոնք պահանջում են ինտերնետային կապ եւ ցանկություն:

Մի անգամ իմ առաջին ղեկավարներից մեկն ինձ ասաց. «Եթե դու ինքդ ցանկություն չունես քո մեջ ներդրում կատարել, այդ դեպքում ինչպես կարող ես ուրիշներից դա ակնկալել»:

Հաշվի՛ առեք այս նախադասությունը եւ կիրառեք այն մեզանից յուրաքանչյուրի պարագայում: Եթե մենք ինքներս չենք կամենում մեր, մեր համայնքի եւ մեր երկրի համար ներդրում կատարել, ապա ինչպե՞ս կարող ենք ակնկալել, թե ուրիշները դա կանեն մեր փոխարեն:

Որպես ազգ՝ անհատական եւ միասնական ձեւով սա մեր առջեւ ծառացած կոչ է: Այս առումով սա գոհացնող եւ հաճելի մարտահրավեր է: Մենք հնարավորություն ունենք դրական եւ փոխակերպող ձեւով ազդելու, ինչո՞ւ ոչ, նաեւ կերտելու մեր երկրի եւ համընդհանուր մշակույթի ապագան:

Մեր բոլոր խնդիրների լուծումը գտնվում է մեր մեջ, մեր ստեղծագործելու եւ համագործակցելու պատրաստակամության մեջ: Իսկ ահա սրանցից ամենակարեւորը հոգատարությունն է:

________

Ալֆրեդ Եսայանը ԱՄՆ-ում գործող «Այքոնէփս» (IconApps) ընկերության համահիմնադիր եւ Integrien ընկերության հիմնադիրն է: Ճանաչված գործարար եւ ներդրող է: Նրա ջանքերով Հայաստանում ստեղծվել են ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններ եւ աշխատատեղեր, իսկ 2010թ. նրա հիմնադրած Integrien ընկերությունը ձեռք է բերվել ամպային տեխնոլոգիաների առաջատար Vmware միջազգային ընկերության կողմից: Վերջինս նախատեսում է առաջիկա 4 տարիներին $100 մլն-ի ներդրում կատարել Հայաստանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arsen says:

    While Environmental Movement has a grandious beginning, it was a dead-end fight with Corporations and ended with complete fiasco. Today nobody remembers about Teghut movement and the forest getting cut. I would add another skill/value to Al’s list – Consistency. Armenian society and inidividuals are not consistent in their demands and intentions. What is a priority today, can be forgoten and abandoned tomorrow, hence endless chase after “happines”. The rest is just great. Nice write-up, Al!

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք