Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Լիբանանում

Մարտ 11,2015 20:20

Մարտի 10-ին Լիբանանում ՀՀ դեսպանության աջակցությամբ «Ալ Բուստան» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Բեյրութում տեղի ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Սերգեյ Սմբատյան)` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Համերգին ներկա էին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, հասարակական- քաղաքական գործիչներ, դիվանագետներ, մտավորականներ, արվեստագետներ, լրագրողներ:

Երեկոն բացեց փառատոնի գեղարվեստական տնօրեն, իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարցիանոն, ով, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, անդրադարձավ 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված ջարդերին, ապա ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը, խոսեց այդ առթիվ նախատեսվելիք միջոցառումների մասին:

Նվագախումբը կատարեց Ղազարոս Սարյանի, Նիկոլո Պագանինիի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031