Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ԵՏՄ անդամ երկրների հավաքից դուրս է մնացել ՀՀ օլիգարխիան»

Մարտ 11,2015 22:13

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի գնահատմամբ ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Սերժ Սարգսյանի չմասնակցելը ներքին խնդիրներ ունի:

«Խոսքը գնում է եռյակի մասին՝ Լուկաշենկո, Պուտին, Նազարբաեւ: Փաստացի անցկացվում է ԵՏՄ ղեկավարության հավաք, որին Հայաստանից ոչ ոք  չի հրավիրվում: Սա պատճառ ունի, երեք ղեկավարները ի տարբերություն

Սերժ Սարգսյանի, ներկայացնում են իրենց ժողովուրդներին, եռյակի նախագահները հեղինակություն ունեն իրենց երկրներում: Իսկ Սերժ Սարգսյանը ներկայացնում է միայն երկրի օլիգարխիան»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով, ՀՀ իշխանության համար փողը աստված է, հանուն փողի  պատրաստ են ամեն ինչի՝ եւ երկիրը վաճառել, եւ մարդկանց գնդակահարել. «Իսկ ԵՏՄ անդամ մյուս երկրներում փողն աստված չէ: Օրինակ Ռուսաստանում հենց սկսվեց ճգնաժամը, սանկցիաները, միանգամից կրճատվեցին պետական ծախսերը՝ ճոխությունները, ինչ կատարվեց Հայաստանում: Բարձրացվեց նախագահի, պատգամավորների, պետական այլ պաշտոնյաների  աշխատավարձերը:Բարձրացրին արտասահմանյան գործուղումներին հատկացվող գումարները՝ հիսուն միլիոն դրամով:  Մեկն ինձ բացատրեր՝ ինչ է Սլովենիայում անում ԱԳ նախարարը կամ Գերմանիայում ինչ է անում գյուղնախարարը, ինչ է  փոխվում նրանց ճանապարհորդություններից Հայաստանի համար: Թե ինչ է փոխվում իրենց համար, հասկանում եմ»:

Նրա մեկնաբանմամբ, ԵՏՄ այսօրվա հավաքից ոչ թե  Սերժ Սարգսյանի չի դուրս մնաց, այլ Հայաստանի օլիգարխիան. «ՀՀԿ-ն պետք է որոշում կայացնի ու ելք գտնի այս ամենից: ՀՀԿ-ն կազմաքանդում է երկիրը: Այսօր ընդդիմության բոլոր այրերը մնացել են անգործ, էական բան չունեն մոտ շրջանում առաջարկելու: Բոլորը համաձայն են, որ երկիրը կազմաքանդվում է, բայց ոչինչ չեն առաջարկում, ոմանք առաջարկում են մեկ ամսից սկսել, ոմանք՝ երեք տարի հետո: Բայց երկիրը ոչնչացվում է ու այսպես չի կարող գոյատեւել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031