Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նկատի ուներ դպրոցի տնօրենը՝ հետապնդում ասելով

Մարտ 12,2015 13:30

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը վերջերս բարձրաձայնել էր Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում իր հայտնաբերած խախտումների մասին: Նա ուսումնասիրել էր դպրոցի ուսուցիչներին տրվող պարգեւավճարները եւ դպրոցի աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում եղած տեղեկատվությունը, պարզել էր, որ դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ` պարգեւատրվել են մարդիկ, որոնք տարիֆիկացիոն մատյանում գրանցված չեն:

Անահիտ Բախշյանի ներկայացրած խախտումներում մինչեւ 5 մլն դրամ գումարի մասին էր խոսվում: Նա նաեւ պարզել էր, որ պարգեւատրվածների երկու ցուցակ կա, սակայն 16 հոգու անուն կրկնվում է, բացի այդ՝ տարիֆիկացիոն մատյանում պարգեւատրվածներից 6-ի անունը չկա, այսինքն` 6 մարդ աշխատավարձ չի ստանում, դպրոցի աշխատող չէ, սակայն պարգեւատրվել է:

Անահիտ Բախշյանի հայտարարությունը դպրոցում արձանագրած խախտումների վերաբերյալ դուր չէր եկել տնօրեն Ռուզաննա Ազիզյանին, որն էլ ի պատասխան վերջինի՝ իր կողմից էր հայտարարություն տարածել, թե պատրաստվում է դատի տալ Անահիտ Բախշյանին, քանի որ կրթության փորձագետն իրեն զրպարտել է, հետապնդել, բարի համբավը արատավորել:

«Առավոտի» հետ զրույցում Անահիտ Բախշյանն անդրադառնալով Ռուզաննա Ազիզյանի ասածին, թե նա իրեն հետապնդել է, զրպարտել, եւ պատասխանելով մեր հարցին՝ ի՞նչ նկատի ունի տնօրենը՝ «իրեն հետապնդել են» ասելով, նշեց. «Երեւի Ռուզաննա Ազիզյանն այն կարծիքին է, որ որտեղ ես գնում եմ, հաշմանդամ եմ դարձնում»: Անահիտ Բախշյանը նաեւ տեղեկացրեց, որ մարտի 4-ի դրությամբ, վերահսկողության վարչությունն արդեն սկսել էր ստուգումներ անցկացնելու գործընթացը, որ իրեն եւս առաջարկել են միանալ, իսկ երեկ արդեն այնտեղ են եղել. «Այդ գործընթացը դեռ չի ավարտվել, չգիտեմ՝ ինչքան կտեւի, բայց դրանից հետո ես հրապարակավ կներկայացնեմ արդյունքները: Ես կոնկրետ փաստեր եմ ներկայացրել, որոնք ստուգման կարիք ունեն ու դա ընթացքի մեջ է»:
Մեր հարցին՝ փաստորեն, Ռուզաննա Ազիզյանը ձեր ներկայացրած փաստերն է որակում՝ որպես հետապնդում, Անահիտ Բախշյանն ասաց. «Չգիտեմ՝ նա կոնկրետ ինչ նկատի ունի, բայց ես ընդհանուր առմամբ հետապնդում եմ բոլոր այն մարդկանց, որոնց ֆինանսական գործունեության մեջ ինչ-որ բաներ եմ նկատում եւ ուզում եմ ստուգել, Ռուզաննա Ազիզյանը դա համարում է հետապնդում»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031