Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի դուրս բերումը զրկեց Քոչարյանին մարմնավորման հնարավորությունից»

Մարտ 12,2015 20:40

Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը թերահավատորեն է մոտենում շրջանառվող վարկածին, թե ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտից հեռանալուն նպաստել են ՀՀ երեք նախագահները:

Հիշեցնենք, որ քաղաքական վերլուծաբանները կարծիքներ էին շրջանառում, թե Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին դրեց զոհասեղանին, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենց համաձայնությունը տվեցին

«Այդպիսի խորամանկությունների մեջ մտնելը դժվար է, ճիզվիտությունը շատ տարածված է: Նման պարագայում կպաշտպանեմ նույնիսկ Քոչարյանին, որովհետեւ ինքը մի  ոգի է, որ մարմնի կարիք ունի , որ մարմնավորվի քաղաքական կյանքում: Ինքը սեփական քաղաքական մարմին չունի: Իմ կարծիքով, Ծառուկյանի դուրս բերումը նրա համար վերջին մարմնավորման հնարավորությունից զրկումն էր: Հիմա ինքը պետք է մարմնավորման հնարավորություններ փնտրի քաղաքական դաշտից դուրս: Չեմ կարծում, որ նրա համար նպաստավոր էր Ծառուկյանի դուրս բերումը, որ դրան էլ նպաստեր: Նույնը Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, ԲՀԿ-ն ՀԱԿ-ի համար դաշնակից ուժ էր, որի հետ միասին կոնկրետ ծրագրեր ունեին»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Ընդդիմադիր դաշտում նոր միավորումներ հնարավո՞ր են հարցին, պարոն Մանուչարյանը շարունակեց. «Անկասկած, հույս ունեմ, որ հանրապետությունում նույնիսկ կոնսեսուս կլինի, նույնիսկ ՀՀԿ-ն պետք է գիտակցի: Այսօր չի հասկանում, վաղը, վաղը չէ մյուս օրը կհասկանա, որ հանրապետությունում ոչ մի հարց չի կարողանում լուծել: Նա մեկուսացված է եւ ներսում եւ դրսում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031