Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծրատիպերը կոտրելու ճանապարհին

Մարտ 13,2015 10:17

Երբ 1996 թվականի աշնանը Հայաստանի վարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մոտ էր հրավիրել հիմնական կուսակցությունների ղեկավարներին՝ խորհրդակցելու նոր վարչապետի խնդրի շուրջ: Նախագահի հետ, ի թիվս այլոց, հանդիպել էին Կոմկուսի առաջնորդ, երջանկահիշատակ Սերգեյ Բադալյանը եւ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Իսկ ԱԺՄ-ականները հրաժարվեցին հանդիպումից: Ինչո՞ւ՝ կարող եք պատկերացնել: Իրենց ասելով՝ նրանք չէին ուզում շփվել նախագահի աթոռը բռնազավթած անձի հետ, եւ միակ բանը, որը նրանք պատրաստ էին քննարկել Տեր-Պետրոսյանի հետ, նրա անհապաղ հրաժարականի պայմաններն էին:

Այդպես էր հիմք դրվում մի ավանդույթի, որն այսօր դարձել է մտածողության կարծրատիպ՝ ոչ միայն քաղաքացիների, այլեւ շարքային քաղաքացիների ուղեղում: Եթե դու ընդդիմադիր ես, ապա չպիտի հանդիպես, քննարկես, բանակցես, չպիտի խոսես երկրի զարգացման քո պատկերացումների մասին: Քո միակ առաքելությունն է անհապաղ իշխանափոխություն պահանջելը, որովհետեւ դա է երկիրը փրկելու միակ ճանապարհը: Իսկ եթե հանկարծ չես խոստանում հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց եւ «տապալել ռեժիմը», ուրեմն դու ընդդիմադիր չես, դու ծախված ես, օգտվում ես կերակրատաշտից, «հաճախորդ ես» եւ «դհոլ»:

Որքան կարող եմ դատել «Ֆեյսբուքից», կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնց արտառոց է թվում, որ կուսակցությունների ներկայացուցիչները հանդիպում են նախագահի հետ՝ նրանք երեկվա խորհրդակցությունները ներկայացնում են որպես չտեսնված մի սենսացիա: (Ի դեպ, եթե նախագահականը ՀԱԿ-ին հրավեր չի ուղարկել, ապա շատ սխալ է վարվել): Տարբեր հարթակներում իշխանության եւ ընդդիմության հանդիպումները պետք է լինեն առօրյա, սովորական երեւույթ, քաղաքական առօրյայի անբաժանելի մաս: Որովհետեւ նրանք թշնամի չեն, նրանք մեկ պետական համակարգի տարբեր մասեր են, որոնք իրենց տարբեր պատկերացումներով պիտի փոխլրացնեն իրար:

Օրինակ՝ տվյալ դեպքում՝ մեկը կողմ է սահմանադրական փոփոխություններին, մեկը դեմ է, մեկը կողմ է՝ պայմանով, մեկը դեմ է՝ վերապահումով, մեկը կասկածում է, որ դրանով իշխանությունն ուզում է վերարտադրվել (հավանաբար, կարծելով, որ առանց այդ փոփոխությունների իշխանությունը չի կարողանա դա անել), մյուսը մտածում է, որ Սահմանադրությունը «վերարտադրության» հետ կապ չունի: Ի՞նչն է խանգարում այդ ամենը քննարկել՝ եւս մեկ անգամ ճշտելով միմյանց դիրքորոշումները:

Որքան շուտ կուսակցությունները եւ քաղաքացիները հրաժարվեն քաղաքական պայքարի մասին 20 տարվա կարծրատիպերից, այնքան արագ կծնվեն երկիրը լճացած վիճակից դուրս բերելու գաղափարներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Պատկերացրեք՝ դուք ունեք մի հարևան, այդ հարևանը ամեն առավոտ ձեց ծեծում է։ Բայց այդ հարևանը՝ նաև իր տան պատշգամբ է սարքում…
    Որեմն այդ հարևանը առավոտը ձեզ ծեծում է, իսկ երեկոյան հրավիրում է ձեզ ԻՐ տուն, որպեսզի դուք իր հետ քննարկեք՝ թե ինքը ինչպես է սարքում ՒՐ պատշգամբը…
    Քանի ագամ եք գնալու? Ինչան կարող եք այդքան շարունակել?
    Եթե ասեք՝ «անընդհատ և ավերջ»՝ գալու եմ, ձեր շենքում բնակարան առնեմ, և սկսեմ պատշգամբս սարքել…))))…

  2. Արսեն says:

    Էդ, ինչ որ գրված է, ճիշտ է այն դեպքում, երբ ընտրական մեխանիզմը գործում է … եթե չի գործում՝ ինչ նախագակ? ինչ խորհրդարան? ինչ ընդդիմություն? ինչ խորհրդակցություններ? Թամաշայի հերթական սերիան է, որ տակ Սերժը սղղազնելու է իր անձնական վերադրությունը…
    Սանեք թե՝ մասնակցեցիր և Սերժը՝ կապույտ աչքերիդ խաթր, թույլ տվեզ՝ մի երկու երկրորդական նախադասուքյան մեջ՝ ստորակետի տեղը փոխես…
    Դրանից բան է փոխվելու?…

  3. Ընթերցող says:

    “Եթե դու ընդդիմադիր ես, ապա չպիտի հանդիպես, քննարկես, բանակցես, չպիտի խոսես երկրի զարգացման քո պատկերացումների մասին:”
    “Ընդիմություն”, “իշխանություն”, “քննարկել” գաղափարները մտցված են և աշխատում են օրինական քաղաքական պրոցեսների շրջանակներում:

    “Ի՞նչն է խանգարում այդ ամենը քննարկել՝ …”
    Խանգարում են կեղծված ընրությունները, ոչ լեգիտիմ իշխանություն ձևաորելը: Խանգարում է սովորկան մարդկային արժանապատվությունը և սեփական շահի գիտակցելը երբ դիմացինդ օրենքի խախտումով իշխանության է գալիս, մարդիկ չեն ուզում սևին սպիտակ ասեն:

    “Որքան շուտ կուսակցությունները եւ քաղաքացիները հրաժարվեն քաղաքական պայքարի մասին 20 տարվա կարծրատիպերից …” բարոյականության նորմերը կարծրատիպեր չեն: շատ լավ է, որ մարդիկ չեն ուզում համակերպվեն ՀՀՇ-ի մտցրած ու շարունակաբար իրագգործվող թեզի հետ իբր “քաղաքականությունն անբարոյականություն է”:

  4. Ջիվան Նադարյան says:

    Ինչ խոսք իրար մերժելով և միմյանց նկատմամբ ատելություն սերմանելով ոչ մի դրական արդյունք չենք ունենա: Անկախ մտածողության տարբերությունից և քաղաքական տարբեր ճամբարներում լինելուց մեր բոլորի շահերից է բխում բանակցելը, քննարկելը, առողջ շփումը, ինչի միջոցով հնարավոր է քիչ թե շատ դրական արդյունքի հասնել:

    Այդպես էր հիմք դրվում մի ավանդույթի, որն այսօր դարձել է մտածողության կարծրատիպ՝ ոչ միայն քաղաքացիների, այլեւ շարքային քաղաքացիների ուղեղում: Հարգելի Աբրահամյան կարծում եմ վերը նշված նախադասության մեջ թույլ է տրվել մի փոքր վրիպակ: Երևի պետք է լիներ ոչ միայն քաղաքական գործիչների այլև շարքային քաղաքացիների ուղեղներում, այլ ոչ թե ոչ միայն քաղաքացիների, այլև շարքային քաղաքացիների ուղեղներում:

  5. Հարգելի Արամ,
    այդ առաջարկը 1996թ. աշնան ո՞ր օրն է արվել, քանի որ Սեպտեմբերի 26-ից հետո ԱԺՄ-ի լիդրեների մի մասը բանտում էր, մի մասը փախուստի մեջ, ընդ որում, նրանք ովքեր բանտում էին դաժան խոշտանգումների էին ենթարկվել՝ Դավիթ Վարդանյանը, Վահե Վարսանյանը և մյուսները: Ես աշխատում էի ԱԺՄ-ի Այժմ շաբաթաթերթում, ոտիկանները ավերել էին մեր խմբագրությունը, գրասենյակը կնքել, ես էլ երկու շաբաթ հետախուզման մեջ էի, ոստիկանները խուզարկել էին և իմ հայրական տունը և կնոջս տունը, ինձ էին փնտրում: Այսինքն, եթե մի լրագրողի հետևից էին այդպես ընկել, ապա ինչպես կվերաբերվեին կուսակցական ակտիվիստներին և լիդերներին
    Բազմաթիվ ԱԺՄ-ականներ ինը ամիս մնացին բանտերում:
    Լավ է որ Դաշնակցությանն էլ չեք քննադատել, որ չեն մասնակցել վարչապետ նշանակելու բանակցություններին, երբ ամբողջ կուսակցությունը իր ողջ ռեսուրով՝ թերթերով ու տպարանով փակել էին, այդպիսի մեղադրանքը շատ ավելի ցինիկ կհնչեր:
    Նշեմ, որ երբ Արեմն Սարգսյանը նշանակվեց վարչապես, ես մի խումբ համախոհներով հանդիպեցինք նրա հետ, խոսեցինք հիմնականում քաղբանտարկյալներին ազատելու մասին, նա խոստացավ զբաղվել այդ խնդրով, սակայն կարճ ժամանակ անց նա հրաժարական տվեց: հանեցին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Վահան, ա/ ո՞վ ասաց, որ ես քննադատում եմ, ես խոսում եմ քաղաքական ավանդույթների մասին, բ/ խոսքը Վազգեն Մանուկյանի մասին էր, որն ազատության մեջ էր: Իսկ ձեր նշած փաստերն, իհարկե, ճիշտ են: Ի դեպ, կարծում եմ, որ մեկնաբանությունները ոչ բոլորն են կարդում: Կցանկանայի՞ք Ձեզ ասելիքը ձեւակերպել առանձին հրապարակմամբ:

      • Արսեն says:

        Բացառիկ ցինիկ է պետք լինել, որպեսզի …Իսկ ԱԺՄ-ականները հրաժարվեցին հանդիպումից: Ինչո՞ւ՝ կարող եք պատկերացնել: Իրենց ասելով՝ նրանք չէին ուզում շփվել նախագահի աթոռը բռնազավթած անձի հետ… մեջբերումը ներկայացնել, որպես «քաղաքական ավանդույթների մասին» խոսակցություն, այլ ոչ թե քննադատություն։ Ամիջապես զգացվում է «մասնագիտական ստախոսը», որ անհրաժեշտ է լինել երբ աշխատել ես «նախագահի» մամուլի խոսնակ, կամ քարտողար…
        (Ես նույնպես ձեզ չեմ քննադատում՝ … 1-ին նախադասությունը ..Բացառիկ ցինիկ…՝ ենթադրումը եմ, 2-րդը՝ կրկնում եմ ձեր ասածը։ 3-րդը՝ գովաբանում եմ ձեզ, և հիանում ձեր պրոֆեսիոնալ ունակություններով…))))… )։

  6. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, ինձ համար էլ պարզ չի թե ինչ «կարծրատիպ» նկատի ունեք, կարծում եմ որ կան քաղաքական , կուսակցական սզբունքներ , որոնց «սրբագրությունը» վերջ կդնի որոշակի կուսակցության գոյատեվումը… ուրեմն նախագահ Ալիենդեի կողմնակիցները պիտի գնաին Պինոչետի «դուռը» սահմանադրական փոփոխություններ մուրալու…10 հայորդու արյուն է թափվել …ուրեմն հեչ…ես համաձայն եմ ազատամարտիկ Սարգսյանի «ընդդիմադիր» կուսակցություններին մասի արված պիտակավորմանը…ուրեմն բռնապետի հետ պիտի նստեն քննարկեն թե իրենց պատգամավորական աշխատավարձը ինչքան ա բարձրացնելու…

  7. Արամ ջան,
    Կարծում եմ այդ ավանդույթը քննադատում եք, և քննադատության սլաքը ուղղվում է ԱԺՄ-ի դեմ ներկայացնելով նրան դրա ստեղծող:
    Ավելին ասել չէի ուզի, քանի որ նորություն ասած չեմ լինի, եթե մի նյութ գրեմ, որտեղ ապացուցեմ, որ Հայաստանում մի շատ ավելի վատ ավանդույթ է ձևավավորվել, երբ իշխող խմբավորումը ոչ մի կերպ չի ցանկանում կիսել իշխանությունը ու նաև այդ պատճառով էլ կեղծվում են ընտրությունները: Այդ ավանդույթի հիմքը դրվեց, կարծում եմ, այն ժամանակ, երբ երկրից վտարվեց Դաշնակցության ղեկավար Մարուխյանը:
    Գուցե արժի ուսումնասիրել, թե ինչու այդպես եղավ:
    Մի փոքր այդ ավանդույթը փափկեց, երբ 2000-ականներին ձևավորվեց կոալիցիա, գոնե իշխանության նկատմամբ լոյալ կամ, այսպես կոչված, իշխանամետ կուսակցություններին մի փոքր հնարավորություն տրվեց մասնակցել կառավարմանը, այդ տարիներին կառավարությունն էր բազմակուսակցական, այլև կային դաշնակցական, օեկական գյուղապետեր և քաղաքապետեր: Սակայն հետզհետե կրկին ամեն ինչ ընկավ իր տեղը երբ սպանվեց կարծեմ վերջին դաշնակցական գյուղապետը:
    Արժեր ուսումնասիրել նաև, թե որ ժամանակաշրջանում տեղական ինքնակառավարման մարմիններում քանի ոչ հանրապետական ղեկավար է եղել, և հետևություն անել թե որ իշխանությունը ինչքան հանդուրժող է եղել այլ կուսակցությունների նկատմամբ:
    Իսկ Վազգեն Մանուկյանի օրինակը, որպես կոմպրոմիսի չգնացող ընդդիմադրի, կարծում եմ այնքան էլ հաջող չի, հիշենք որ նա իր ոխերիմ թշնամիների հետ կոմպրոմիսի գնաց և 1992-ին ստանձնեց պաշտպանության նախարարի պաշտոնը: Եվ եթե վերլուծվի, թե ինչո՞ւ նրան հանեցին, ու դրանով խորացրին ընդդիմության հետ հակամարտությունը, գուցե ավելի հստակ կլինի թե ով ինչպիսի ավանդույթ է ձևավորել:
    Նկատելով ձեր ցանկությունը, որ իշխանության ու ընդդիմության միջև թշնամական հակամարտությունը մեղմվի, կուզեի նկատեիք, թե ինչ պիտակների են արժանանում էն քաղաքական գործիչները ովքեր իշխանության հետ համագործակցում են, ինչպես օրինակ, մինչև այժմ Արթուր Բաղդասարյանի հասցեին օգտագործում են այն վիրավորական արտահայտությունը, որը շրջանառության մեջ դրեց Տեր-Պետրոսյանը:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Վահան ջան, շբորհակալություն հոդվածս քննարկելու համար: Առաջարկս մնում է ուժի մեջ:

    • Արսեն says:

      Այսպիսով, առաջարկում եմ՝ չընդունել Ա. Աբրահամյանի առաջարկությունը։ Հասարակությունը ինտուիտիվ՝ ավելի հասուն ռեակցիա է ցուցաբերում, քան Աբրահամյանը, իբր թե՝ մտածելով…
      Ասելիք ունեք՝ դուրս եկեք փողոց…

  8. Կարեն says:

    Համաձայն եմ Արսենի հետ` “ինչ նախագահ? ինչ խորհրդարան? ինչ ընդդիմություն? ինչ խորհրդակցություններ? “: Ըստ լրատվամիջոցների վերջին հրապարակումների, Հայաստանի Հանրապետության նախարարներից մեկը հանդիպել է Պզոյի տղաների հետ եվ խնդրել, որ չվերացնի Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորին, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետը որդուն ուղարկել է Զապի մոտ, որ կանխի նախախորհրդարանի տղաների մուտքը Գյումրի: Այնպես որ, սահմանադրական փոփոխությունների վերջնական տարբերակը կհաստատվի Պզոյի հետ հանդիպելուց հետո միայն:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/03/13/550835/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  9. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Սա ճիշտ կլիներ, եթե Հայաստանում օրինակա՛ն ընտրություններով իշխանության եկած համակարգի մասին խոսքը լիներ: Ընտրություն կեղծո՛ղի հետ ի՞նչ պիտի քննարկեն. թերևս միայն ընտրացուցակները վերջապես հրապարակել կամ նման հարցեր:

    Կամ մե՛կ գիշերում ԵՏՄ մտնելու որոշում կայացրածի հետ ի՞նչ պիտի քննարկվի. պարզ է,որ ԹԱՏՐՈՆ է. հերթականը: Կառուցվածքայի՛ն բան սպասե՞լի է այսպիսի մարդուց: Կամ հենց Գյումրիի սպանդը. ՀՀ օրենքը համառորեն չե՛ն կիրառում:

  10. Հ.Շ. says:

    Այս խմբագրականի նիւթին (անկախ Հայաստանում հաստատուած «քաղաքական մշակոյթը», ըստ որու՝ օրուայ իշխանութիւնը լուրջ ընդդիմութեան պիտի բնաջնջի)
    եւ անոր վերաբերող Վահան Իշխանյանի վերեւ պարզած մեկնաբանութիւնների (թէ՝ ինչո՞ւ վերլուծումը սկսում է 1996-ից, եւ ոչ անկէ առաջ տեղի ունեցած եւ հետեւաբար աւելի սկզբնական, յատկանշական դէպքերի նշումով)
    որպէս յաւելեալ ընդլայնում ՝

    «Ադամական Մեղքը»
    https://www.aravot.am/2015/03/16/551368/

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031