Լրահոս
Օրվա լրահոսը

Հանուն բարեկամի` դիտավորյալ  վնասել է  դատարանի դարպասները

Մարտ 13,2015 11:15

Նա ստորագրել է չհեռանալու մասին: 

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ,1972թ.  ծնված Աշոտ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր բարեկամ Արման Տոնոյանի կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության դեմ դժգոհություն  արտահայտելով՝ 2015թ. հունվարի 12-ին ժամը 15.30-ի սահմաններում դիտավորյալ հարվածել-հրել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրի դարպասները, որի հետեւանքով վնասվել է  դարպասները հեռակառավարման վահանակով բացող-փակող մեխանիզմը, դատարանին պատճառելով 300 հազար դրամի գույքային վնաս:

Աշոտ Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ա. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:

Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում  նշանակված է մարտի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031