Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում երկրաշարժ է եղել

Մարտ 14,2015 19:40

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17.34-ին ՀՀ Շիրակի մարզում` Գյումրի քաղաքից 10կմ հարավ-արևելք, տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.740 և արևելյան երկայնության 43.940:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ:

Զոհեր և ավերածություններ չկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031