Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել քարաթափում

Մարտ 15,2015 17:33

ԱԻՆ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 15-ին, ժամը 11.22-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհին (Վարդենյաց լեռնանցքում)` «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3-4 տ), ինչից ճանապարհահատվածը դարձել է միակողմանի երթևեկելի:
Փրկարարները սահմանազատել են տարածքը,  «Եղեգնաձորի ՃՇՇ» ՓԲԸ-ի աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհից, որը դարձել է ամբողջովին երթևեկելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031