Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Շատ հարցեր կան, որոնք ադրբեջանցիներին Եվրանեսթին մասնակցելուց հետ են պահում»

Մարտ 16,2015 20:29

Հայաստանում մարտի 16-18-ը տեղի է ունենում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը: Չնայած՝ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները հայտարարել էին, որ գալու են Հայաստան, բայց այնուամենայնիվ, չէին ժամանել: Նշենք՝ 2012 թվականին Եվրանեսթի նախորդ լիագումար նիստին, որը տեղի է ունեցել Բաքվում, Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է:

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է Ադրբեջանի ներկայացուցիչների՝ Հայաստան չժամանելուն մի քանի գործոն կարող էր նպաստել:

«Քանի որ Եվրանեսթին մասնակցելու եկած պատգամավորների մի խումբ պետք է նաեւ մեկներ Լեռնային Ղարաբաղ, ստացվում է՝ Եվրանեսթի մի մասն է դառնում նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելությունը: Երկրորդը՝ ես կարծում եմ՝ նրանք շատ լավ հիշում են, թե ինչ տգեղ վիճակ ստեղծեց հայկական պատվիրակության համար Բաքվում իրենց նախագահը, որին նաեւ մասնակցում էի ես: Մենք, իհարկե՛, ամբողջ պատվիրակությունով արժանի հակահարված տվեցինք այն գռեհիկությանը, որ ցուցաբերեց նրանց նախագահը»,- ասաց նա:

Պարոն Սաֆարյանը հավելեց, որ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը մարդու իրավունքների առումով ամենալավ դիրքերում չէ, իսկ Եվրանեսթն ունի հանձնաժողով, որը համապատասխան զեկույցներ է ընդունում. «Ի վերջո Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, ԵԺԿ-ն ընդունեց բանաձեւ եւ հնարավոր է նաեւ այդ խնդիրներին անդրադարձ լինի: Այսինքն՝ շատ հարցեր կան, որոնք նրանց մասնակցելուց հետ են պահում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031