Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին

Մարտ 16,2015 21:03

2015 թվականի մարտի 16–ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հստակեցվեցին Հանձնաժողովի առաջիկա երկու ամիսների աշխատանքները:

Աշխատանքները կազմակերպվելու են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, համաձայն որի՝ մասնագիտական հանձնաժողովի առջև խնդիր է դրված բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ համագործակցությունն իրականացվելու է կից հայտարարության տեքստում նշված գործընթացին համապատասխան:

***

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահը, համաձայն ՀՀ Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 4–ի «Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-207-Ն հրամանագրի 4–րդ կետի, սույն թվականի մարտի 14–ին հավանություն է տվել մասնագիտական հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին, հաշվի առնելով, որ Հանրապետության Նախագահի որոշման համաձայն մասնագիտական հանձնաժողովի առջև նաև խնդիր է դրվել սահմանված ժամկետներում բարեփոխումների նախագծի մշակմանը զուգընթաց քաղաքական կուսակցությունների հետ կազմակերպել և իրականացնել քննարկումներ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ, ինչպես նաև ամփոփել կուսակցությունների ներկայացրած առաջարկություններն ու դիտողությունները,

Հանձնաժողովը դիմում է ՀՀ բոլոր քաղաքական կուսակցություններին, առաջարկելով.
1. hանձնաժողովի քարտուղարությունից ստանալ սահմանադրական բարեփոխումների՝ ՀՀ Նախագահի կողմից հավանության արժանացած հայեցակարգի անհրաժեշտ թվով օրինակներ՝ ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով (կապի միջոցներ՝ հեռախոս 010-380-386 (ներքին համարներ 153 և 154), էլեկտրոնային հասցե՝ [email protected], [email protected])
2. Մինչև սույն թվականի մայիսի 5–ը Հաձնաժողովին տրամադրել նկատառումներ հայեցակարգում ամրագրված մոտեցումների կենսագործման վերաբերյալ (կապի վերոնշյալ միջոցներով),
3. Հանձնաժողովին տրամադրել այն անձանց (մասնագետների) ցանկը, որոնց հետ կհստակեցվի համատեղ քննարկումների ժամանակացույցը և կկազմակերպվի համապատասխան քննարկում:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախապես շնորհակալություն է հայտնում համագործակցության համար:
Հարգանքով` Հայաստանի Հանրապետության Նախագահին  առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031