Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի համար 2000 դոլար են հավաքում

Մարտ 18,2015 20:02

«Ազատամարտիկ, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքի համար «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը դրամահավաք է սկսել:

«Հավաքում ենք այդպես էլ դատարանում չապացուցված $ 2000, որ իբրեւ թե Վոլոդյան վերցրել է, այն դեպքում, երբ կողմը՝ որն իբր Վոլոդյային այդ գումարն է տվել, դատարանում հրաժարվել էր խոսել ու ասել էր՝ պարտք ու պահանջ չունի»,- ասաց հանձնախմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանը:

Ըստ նրա, սպառվում է $ 2000 որպես փոխհատուցում փոխանցելու դատարանի տված ժամկետը, բայց Ավետիսյանի ընտանիքը, ըստ Գագիկ Սարուխանյանի, ի վիճակի չէ վճարել. «Սոցիալապես անապահով վիճակում են և բավականին ծանր կացության մեջ են հայտնվել:

Մենք ինչու ենք նախապես սկսել դրամահավաք, որովհետև գիտենք՝ ինչ բնույթի ճնշումներ կարող են լինել: Կարող է անակնկալ կանգնեն գլխներին, խլեն տունը կամ հողամասը, ու բազմանդամ ընտանիքը մնա փողոցում»:

Հիշեցնենք, որ Վոլոդյա  Ավետիսյանը ազատազրկման է դատապարտվել խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային  ծառայությունից ազատելու համար, և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031