Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը հանդիպել է ԵՄ հանձնակատարին

Մարտ 18,2015 21:41
dashnak

Այսօր՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակում  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը հանդիպեցին  Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանին։

Հանձնակատարը ողջունելով  հյուրերին, ցանկություն հայտնեց լսել նրանց տեսակետներն ու մոտեցումները երկրի ներքաղաքական կացության, եվրոպական հարևանության ձևաչափում  նրանց սպասելիքների ու պատկերացումների ուղղությամբ։

Գոհունակություն հայտնելով հանդիպման հնարավորության համար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը համառոտ ներկայացրեց կուսակցության քաղաքական օրակարգի տվյալ պահի հիմնական առաջնահերթություններից երկուսը՝ շեշտը դնելով սահմանադրական բարեփոխումների ՀՅԴ  մոտեցումների, ինչպես նաև սոցիալ-տնտեսական քաղաքականության առնչությամբ կուսակցության սկզբունքային դիրքորոշումների վրա։ Աղվան Վարդանյանը կարևորեց նաև Եվրամիության դերակատարությունն ու աջակցությունը եվրոպական չափանիշներով  ընտրական օրենսգրքի մշակման և համապատասխանաբար՝ ընտրությունների կազմակերպման գործում։ Վարդանյանը նաև լավատեսություն հայտնեց Ռիգայի գագաթաժողովում քաղաքական օրակարգով նոր մակարդակի բանակցություններ սկսելու ուղղությամբ։

Լիլիթ Գալստյանը հնչեցնելով ՀՅԴ ծրագրային փաստաթղթերում ամրագրված Եվրոպական արժեքների հավատարմության իրողությունը, կարևորեց  Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ այն դիտելով որպես երկրում սոցիալական ու քաղաքացիական շինարարության  կենսական հիմք, երկրում ժողովրդավարության խորացման ու ամրացման, արմատական փոփոխությունների  գրավական։

Հանդիպման ավարտին Աղվան Վարդանյանը նաև իր գոհունակությունը հայտնեց ԵՄ հանձնակատարին «Եվրանեսթի» լիագումարին մասնակցելու ու Հայաստանում եվրոպական շաբաթին իր կարևոր մասնակցությունը բերելու համար։

ՀՅԴ ԳՄ մամուլի դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031