Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը եվրոպացիներին լսեցնելու համա՞ր է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքից դժգոհել

Մարտ 18,2015 22:01

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը իշխանության դիրքորոշման փոփոխությամբ է պայմանավորում այսօր Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք վաճառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ նախագահն ասել էր՝ «Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը «հայ-ռուսական հարաբերությունների վրա կարող է վատ ազդեցություն ունենալ»:

Պարոն Մարտիրոսյանը դժվարացավ ասել, թե դիրքորոշման փոփոխությունն ինչի հետ է կապված. «Կարող է եվրոպացիներն այս պահին այստեղ շատ են դրա համար է ասել կամ այլ նկատառումներ կան սահմանադրական բարեփոխումների հետ կապված, չեմ կարող ասել»:

Նրա  խոսքով, Ռուսական կողմի նման գործելակերպը իշխանության պատասխանի կարիքն ուներ. «Այդ ակնհայտ փաստի մասին անընդհատ ասել ենք ու զգուշացրել: Աշխարհում չեք տեսնի նմանատիպ իրավիճակ, երբ ստրատեգիական գործընկերը, որը ռազմաբազա ունի որեւէ երկրում, իր ստրատեգիական գործընկերոջ հակառակորդին զենք վաճառի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031