Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագիտությամբդ զբաղվիր. Արմեն Մարտիրոսյանը`Ստեփան Սաֆարյանին

Մարտ 19,2015 14:27

«Բոլոր նրանք, ովքեր վարչության նիստում չեն եղել, առավել եվս`կուսակցական գործունեությունն ավարտել են եւ իրենք իրենց համարում են փորձագետ, ճիշտ կլինի, որ իրենց փորձագիտական գործունեությամբ զբաղվեն, ոչ թե գտնեն որոշակի թեմա ու այն անընդհատ տաք պահեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը`հակադարձելով նախկին կուսակցական ընկերոջը`Ստեփան Սաֆարյանին:

Ս.Սաֆարյանը, հիշեցնենք, իր վերջին հարցազրույցներից մեկում, խոսելով Սերժ Սարգսյանի հետ «Ժառանգության» անդամների սկանդալի վերածված հանդիպման մասին, մեղադրել էր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին`կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին վարչության նիստում տեղի ունեցածի մասին սխալ տեղեկատվություն տալու համար, ինչի արդյունքում էլ Ռ.Հակոբյանն ու Արմեն Մարտիրոսյանը գնացել էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպման:

«Մենք հայտարարեցինք, որ այդ բոլոր հարցերը կքննարկենք կուսակցության վարչության նիստում: Ավելորդ տեղն ինչ-որ աժիոտաժ ստեղծելը, պղտոր ջրում փորձել ձուկ որսալը, չեմ կարծում, որ մարդկային լավագույն հատկանիշներ են»,-եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031