Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւ. Հայերի կողմից սպանված ադրբեջանցիների վրեժը լուծվելու է. Interfax

Մարտ 19,2015 15:31

Անմեղ ադրբեջանցիների արյունը, որ թափել են հայերը, առանց վրեժի չի մնա: Այս մասին, ըստ Interfax.az-ի, գարնանային Նովրուզի տոնի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Իր ելույթի ընթացքում նա նաեւ նշել է, թե ցավում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվել:

Ալիեւը ասել է, որ չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելուն ուղղված տարբեր մակարդակներով հանդիպումներ են ընթանում, Հայաստանը չի մտածում սադրիչ գործողություններից հրաժարվելու մասին:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի Ազգային բանակը ամբողջովին վերահսկում է իրավիճակը շփման գծում, եւ ադրբեջանցի զինվորները արժանապատվորեն պաշտպանում են իրենց հայրենիքը: Ադրբեջանի հիմնական առաջադրանքներից մեկն է հզոր բանակի կազմավորումը, որը, նրա խոսքերով, արդեն այսօր առանձնանում է իր հզորությամբ եւ լավ զինված է:

Իլհամ Ալիեւը նաեւ ասել է, որ չնայած աշխարհում այսօր կիրառվող երկակի ստանդարտներին, Ադրբեջանը հաջողությամբ շարունակում է զարգանալ:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hayk says:

    Алиев, не надо врать! Хватит! Всем понятно, что провокациями занимаетесь только Вы! Вам не жаль тех ребят, которые гибнут? Зачем Вам это??!! Остановитесь,наконец,вашу мать…..

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ձեզ թվում է հայկական կողմը ամեն ինչ ճիշտ ասու՞մ է: Բանակում սպանված զինվորների մայրերը քա՞նի տարի են Երևանի փողոցներում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031