Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-ում ԱԺ ընտրություններին առաջադրվել է յոթ կուսակցություն

Մարտ 19,2015 20:53

Այսօր՝ մարտի 19-ի ժամը 18.00-ին ավարտվել է ԼՂՀ Ազգային ժողովի 2015թ. մայիսի 3-ի հերթական ընտրությանը մասնակցելու համար կուսակցությունների ընտրական ցուցակների և քաղաքացիների առաջադրման ժամկետը:

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, թե համամասնական ընտրակարգով թեկնածուների ընտրական ցուցակներ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել 7 կուսակցություններ` Կոմունիստական, Շարժում-88 և Ազգային վերածնունդ  կուսակցությունները` ընտրական ցուցակներում 14-ական, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը` 35, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը` 34, Ազատ Հայրենիք կուսակցությունը` 50, Խաղաղություն և զարգացում կուսակցությունը՝ 6 թեկնածուների ընդգրկմամբ:

ԼՂՀ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրած նախնական տեղեկությունների համաձայն` հանրապետության բոլոր ընտրատարածքներում ընդհանուր առմամբ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել են 50 քաղաքացիներ, ընդ որում` նրանցից 27-ն ինքնաառաջադրման ձևով: 3 թեկնածու առաջադրել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը, 4-ական թեկնածուներ` Ազատ Հայրենիք և Արցախի ժողովրդավարական կուսակցությունները, 5-ը` Ազգային վերածնունդ կուսակցությունը, 7-ը Շարժում-88 կուսակցությունը:

Մեծամասնական ընտրակարգով առաջադրված քաղաքացիներից 34-ն անկուսակցական են:        Առաջադրումների մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն վաղը` մարտի 20-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031