Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը լուրջ սրբագրման կարիք ունի». պատմաբան

Մարտ 24,2015 17:53

Պատմաբան Գևորգ Յազճյանի բնորոշմամբ՝ «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գիրքը փնթի, տարրական գիտելիքներ չունեցող մարդու աշխատանք է:

Հիշեցնենք, որ վերջերս հայ ընթերցողին ներկայացվեց Պաոլո Կոսսիի, Ժան-Բլեզ Ջիանի և Ժան Վարուժան Սիրապյանի «Նեմեսիս գործողությունը. Սողոմոն Թեհլերյան» գրքի հայերեն թարգմանությունը (400 օրինակ): Իսկ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և հունարեն տարբերակներն ավելի վաղ են լույս տեսել:

Գիրքը պատկերապատումներով ներկայացնում է «Նեմեսիս» գործողությունն ու Սողոմոն Թեհլերյանի կողմից Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշայի գնդակահարության պատմությունը: Այստեղ կան նաև Հայոց ցեղասպանությունը փաստող նյութեր, քարտեզներ, ինչպես նաև Սողոմոն Թեհլերյանի կյանքն ու դատավարությունը:

gevorg-yazechyan-472x265

Պատմաբան Գևորգ Յազճյանը, սակայն, գրքում մի շարք թերություններ, սխալներ ու վրիպակներ է նկատել. «Սողոմոնի ազգանունը ոչ թե Թեհլերյան, այլ Թեհլիրյան է, և գրքի հենց շապիկին սխալ է գրված։ Նշված է նաև, որ Ստեփան Զատիկյանը 1921 թվականին սպանել է Ջեմալ փաշային: Այդպիսի բան չի եղել, նա մասնակցել է ընդհանուր գործողությանը։ Կոպիտ սխալներից մեկն էլ այն է, որ Սողոմոն Թեհլիրյանն ամբողջ աշխատության մեջ ներկայացված է որպես հանցագործ, որն արյան վրեժ է լուծել։ Այդտեղ կորցրած հայրենիքի խնդիրը կար: Կամ բոլոր տեղերում Թալեաթի մասին խոսելիս գործածում է «զոհ» բառը, բայց ախր զոհը դրական իմաստ ունի, ինչպե՞ս կարելի է նրան զոհ անվանել։ Մեր Պաշտպանության նախարարն էլ հաճախ զոհ բառը սխալ է գործածում, ասում է՝ Ադրբեջանն այսքան զոհ է ունեցել։ Պետք է ասել սպանված, այլ ոչ թե զոհ. այդ մեր տղաների դեպքում պետք է զոհ ասել»,- կարծում է պատմաբանը։

Նա վստահեցնում է, որ գրքում բազմաթիվ են սխալները՝ պատմական, լեզվական և այլն: Ասում է, որ դեմ չէ գրքի վերահրատարակմանը, միայն թե այն լուրջ սրբագրման կարիք ունի:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031