Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով Սյունիքում էր

Մարտ 24,2015 22:03

Այսօր` մարտի 24-ին,  աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ  Գորիսում հանդիպում ունեցավ մարզի կրթության ոլորտի պատասխանատուների  հետ, որի ընթացքում խոսեց  մարզի դպրոցներում  վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին: Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշեց, որ չնայած առկա դժվարություններին, սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

IMG_7615

Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելեցին Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցեցին դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո  Արմեն Աշոտյանը հանդիպում ունեցավ դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031