Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Ժիրինովսկի. «Պետք է Լեռնային Ղարաբաղ ռուսական բանակ մտցնել»

Մարտ 25,2015 13:07

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հակամարտության եւ այլ թեմաների: Ըստ ադրբեջանական կայքի՝ հայոց ցեղասպանության մասին իր եւ թուրք ուսանողի վեճի մասին Վ. Ժիրինովսկին ասել է. «Ես թուրք ուսանողին ասացի, որ հայկական սփյուռքը մեզ ներկայացնում է փաստաթղթեր եւ վկայություններ սպանդի մասին. Իսկ թուրքերը ոչինչ չունեն: Այդ պատճառով մենք ուրախ կլինենք, եթե Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ոչ մի խնդիրներ չլինեն»:

Ժիրինովսկին ղարաբաղյան հակամարտության մասին ասել է.

«Դե ինչպես լուծել ղարաբաղյան խնդիրը: Եթե Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին, հայերը կնեղանան: Եթե ճանաչել ներկայիս ստատուս-քվոն, դուք կնեղանաք: Ես առաջարկում եմ երրորդ տարբերակը՝ կարելի է Ղարաբաղը Մոսկվայի ենթակա հայտարարել: Թող Ռուսաստանն այդ գոտում ապահովի հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունը, մարդկանց ազատ տեղաշարժը, վերականգնի տնտեսությունը: Դա կարելի է փորձել որպես միջանկյալ տարբերակ: Չեն ցանկանում, որպեսզի Ղարաբաղում ադրբեջանական դրոշը ծածանվի,կարելի է մտածել ընդհանուր դրոշ, ասենք՝ ԱՊՀ դրոշը: Թող այնտեղ լինեն ռուսական, հայկական, ադրբեջանական դրոշների տարրեր: Մոսկվայի համար շատ ծանր է: Վերցնենք վրաց-աբխազական հակամարտությունը: Դե նրանք երբեւէ չեն հաշտվի: Վրաստանը չի ցանկանում անկախ Աբխազիա, Աբխազիան չի ցանկանում լսել անգամ Վրաստանի կազմ վերադառնալու մասին: Չեն ցանկանում, որ լինի Հարավային Օսեթիա: Բացի Հարավային Օսեթիայից, մենք ունենք նաեւ Հյուսիսային Օսեթիա: Այդ բոլորը խորհրդային իշխանության մնացորդներ են: Չէ որ ցարական Ռուսաստանի օրոք այդ խնդիրները չկային: Կային Բաքվի եւ Էրիվանի նահանգներ: Եվ բոլորը խառնվեց: Խնդիրներ չկային,որովհետեւ կար տարածքային բաժանում՝ բայց ոչ ազգային սկզբունքով: Բայց հիմա դուք անկախ պետություններ եք, ետ ճանապարհ չկա: Եղել է այն, ինչ եղել է: Դուք պետք է հասկանանք, որ Մոսկվան համակրանք կամ հակակրանք չունի: Մեզ ոչ մի պատերազմ հարկավոր չէ: Պետք էր պահպանել ԽՍՀՄ-ը եւ ճնշել բոլոր հակամարտությունները: Պետք չէր թույլ չտալ ազգային հենքի վրա հակամարտություններ: Հարկավոր էր արմատապես կանխել դրանք»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում գրեթե ամեն օր տեղի ունեցող ընդահարումներին, Վ. Ժիրինովսկին ասել է. «Գիտեմ: Քանի դեռ հարցը լուծված չէ, բանակները կանգնելու են իրար դեմ, պարբերաբար տեղի են ունենալու փոխհրաձգություններ, դիվերսիաներ, սադրանքներ: Ի?նչ կարելի է այստեղ անել: Ռուսական բանակ պետք է մտցնել, որպեսզի կողմերի միջեւ բախումները կանխվեն: Խորհրդային ժամանակ Անդրկովկասում էր գտնում խորհրդային բանակը, ես այնտեղ 2 տարի ծառայել եմ: Լրիվ լռություն էր, ոչ մի հակամարտություն, ազգամիջյան բախումներ չկային»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Տեր Հակոբ says:

    ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ՄԻՇՏ ԷԼ ԵՂԵԼ Է ԿՐԵՄԼԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԼՈՈՒՆԸ:

  2. Артак says:

    Урод Жириновский, психопат и дебил!

  3. Մարատ says:

    Ահա՛ իր տիրոջ պես իմպերիստ ու եւս մեկ շիզոֆրենիկի բարբաջանքը՝ խորհրդային ժամանակ լրիվ լռություն էր, ոչ մի հակամարտություն, ազգամիջյան բախումներ չկային, եւ չքողարկված երազանքը՝ ուրիշներին նորից նվաճելն ու պատանդի պես զոհասեղանին դնելը:
    Մինչդեռ հենց այդ խորհրդային ժամանակն էր ո՛չ թե վերացրել, այլ դիտավորյալ լրիվ անթեղել ամեն, ամեն խոսք, բոլոր հակամարտությունները, իսկ ազգամիջյան հարաբերությունները սրել ու պատրաստ էր պահում բոլորին բոլորի դեմ հանելու միջոցով ռաշայական իմպերիայի հոգեւարքին մեղավոր փնտրելու եւ այդ հոգեւարքը որքան հնարավոր էր արյունոտ ու մահաբեր վրեժխնդրությամբ ներկելու համար:

  4. Արա says:

    Ամեն լավ քողարկված ծրագիր ռուսական իշխանությունները գաղտնազերծում են Ժիրինովսկու միջոցով,կարծես ժողովրդի տրամադրությունն են ցանկանում իմանալ:Եթե հուզումներ լինեն ,դա կվերագրեն ՛՛ընդիմադիր՛՛ Ժիրինովսկու անձնական կարծիքին,եթե ոչ,ապա ծրագրի հաջորդ քայլը կկատարեն:Ամեն ինչ հաշվարկված է: Մնում է միշտ բարձրաձայնել,որ շփման գծում մեզ խաղաղապահներ պետք չեն,ոչ ռուսական,ոչ նատօական:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031