Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի ԲԿ-ն ունեցավ արդիական լապարոսկոպիկ սարքավորում

Մարտ 25,2015 16:13

Մարտի 24-ին  Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այցելեց Նոյեմբերյանի բժշկական կենտրոն , ուր գործարկվեց արդիական լապարոսկոպիկ սարքավորում: Մարզպետն ասաց, որ այդ  սարքավորումը  կարեւոր է  Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչների առողջության պահպանման համար: Նոյեմբերյանի ԲԿ-ի տնօրեն Արթուր Գաբրիելյանը հայտնեց, որ  սարքավորումը թույլ կտա  ախտորոշում կատարել եւ լապարոսկոպիկ, այսինքն՝ անցք բացելու միջոցով վիրահատություններ անել:

Գերմանական արտադրության սարքավորումը ձեռք է բերվել Նոյեմբերյանի ԲԿ-ի խնայողությունների հաշվին, դրա գինը 17 միլիոն դրամ է, որից 10 միլիոնը վճարվել է, մնացած 7 միլիոնը կմարվի մինչեւ սեպտեմբեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031