Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ու իրենց հայտարարությունների հակասության մասին

Մարտ 25,2015 21:35

«Ինչ որ պետք էր ասել, պարոն Հովհանիսյանն ասել է: Եթե կարիք լինի անդրադարձի, ես կուսակցության ներսում կասեմ, արտահայտվելու ազատությունն ունենք»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի իր, Ռուբեն Հակոբյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իրենց՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին պարզաբանումներում եղած հակասությունները, այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Ռուբեն Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հանդիպումը Րաֆֆ Հովհաննիսյանը  մեթոդաբանական սխալ համարեց ու նշեց, թե ինքը չէր հանդիպի Սերժ Սարգսյանին ու մանրամասնեց, թե որոշումը կայացվել է խորհրդակցության ժամանակ, որը պաշտոնական նիստ չէր: Մինչդեռ Ռուբեն Հակոբյանը պարզաբանել էր. «Հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, ինչը քննարկվել է դեռևս նախորդ օրը տեղի ունեցած խոհրդակցության ընթացքում: Այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով համաձայնել է մեծամասնության կարծիքին:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր պարզաբանեց, թե ինքը իմացել է ընդամենը հանդիպման հավանականության մասին, ինչի առիթով իր դիրքորոշումը հայտնել է, սակայն այն, որ «Ժառանգության» անդամները հանդիպել են Սերժ Սարգսյանին, իմացել է հանդիպումից հետո:

Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ չի ցանկանում հրապարակային պարզաբանում ներկայացնել, նա պատասխանեց. «Ներկուսակցական հարցերը ճիշտը կուսակցության ներսում քննարկելն է»:

Արմեն Մարտիրոսյանը անձնական համարեց նաև իր և Զարուհի Փոստանջյանի հակամարտությունը և կրկին հրաժարվեց այս առիթով հրապարակային պարզաբանում ներկայացնել: Հսկատեցմանը, գոնե կուսակցության անդամի մակարդակում իրենց հարաբերություններն արդեն հա՞շտ են, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Անձնական հարցերը թողեք մեր անձնական տիրույթում մնան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031