Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Բաղրյան. «Արցախում ընտրությունները լավ մթնոլորտում են անցնում»

Մարտ 25,2015 22:55

«Առողջ մթնոլորտ է»,- Aravot.am-ի հետ զրույցում,  անդրադառնալով մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում նախատեսված խորհրդարանական ընտրություններին, ասաց Արցախի ժողովրդավարական կուսակցության անդամ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Նրա կարծիքով՝ ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ ընտրությունները նորմալ են անցնելու. «Բնականաբար, ինչ-որ փոքր-մոքր խախտումներ լինում են: Ընդհանուր առմամբ մեզ մոտ ընտրությունները լավ մթնոլորտում են անցնում: Կոնկրետ Արցախի ժողովրդավար կուսակցությունը կոչ է անում մյուս քաղաքական ուժերին, որոնք ընդամենը մեր մրցակիցներն են եւ ոչ թե հակառակորդները, զերծ մնալ իրար վիրավորելու մտքերից, այլ ամեն մեկը տանի իր քարոզարշավը, թո՛ղ ժողովուրդը ընտրի, թե ում է քվե տալու»:

Վարդգես Բաղրյանը հավելեց, որ պետք չէ մոռանալ, որ իրենք գերակա խնդիր ունեն՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը. «Ես վստահ եմ, որ այս անգամ եւս միջազգային դիտորդները ներկա են լինելու խորհրդարանական ընտրություններին, իրենք միշտ էլ բարձր են գնահատել Ղարաբաղում ընտրությունները լինի դա խորհրդարանական, թե նախագահական: Ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելը առաջին հերթին հենց մեզ է անհրաժեշտ, որովհետեւ մենք իսկապես ձգտում են  ժողովրդավարական պետություն ստեղծել»:

Անդրադառնալով «Խաղաղություն եւ զարգացում» եւ «Ազատ հայրենիք» կուսակցությունների միմյանց քարոզչության մեջ մեղադրելուն՝ պարոն Բաղրյանն ասաց, որ Ստեփանակերտում որեւէ քարոզչություն պարունակող պաստառ չի տեսել. «Եթե այդ խոսակցությունները իրականությանը համապատասխանեն կամ գոնե իրականությանը մոտ լինեն կարող են վնասել ընտրությունների արդար եւ թափանցիկ լինելուն: Դա ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031