Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի շարադրության մեջ տղաները գրել են, որ ուզում են դառնալ ալրաղացի գործարանի տնօրեն, աղջիկները՝ տնօրենի կին

Մարտ 26,2015 18:20

Այսօր ԱԺ-ում Գալուստ Սահակյանի ելույթը ստիպեց, որ հիշողությունների գիրկն ընկնի նաեւ մանկավարժի երկարամյա ստաժ ունեցող ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

ԱԺ-ում քննարկվում է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որով առաջարկվում է 12-ամյա կրթությունը դարձնել պարտադիր:

Հեղինե Բիշարյանը սկսեց հիշել այն տարիները, երբ ինքը դպրոցում էր. «Մանկավարժի իմ փորձն էլ քիչ չէ: Մենք այն մարդիկ ենք եղել, որ նույնիսկ աշխատավարձ չէինք ստանում՝ չնչին կոպեկներ: Մեր սիրտը ցավում է: Դպրոցում երեխաները քաղցից ուշաթափ էին լինում, նրանց կոշիկները պատռված էր, դիտավորյալ ինտերակտիվ կարգով դասընթաց էինք կազմակերպում, որպեսզի երեխան նստած տեղից պատասխանի, որպեսզի չամաչի իր հագած հագուստից եւ կոշիկից: Մենք դա արել ենք: Ես այդ մանկավարժներից մեկն եմ եղել: Իմ գրպանից եմ նրանց կերակրել, կամ կոնֆետ եմ տվել, որպեսզի երեխան ուշագնաց չլինի: Մենք դա տեսել ենք, մեր ուսերին տարել ենք այդ բեռը: Երեխաները ինչ տեսնում, նա էլ ուզում են: Եվ երբ երեխաները ոչ թե ուզում են նմանվել իրենց ուսուցչին, այլ նմանվել մարդկանց, որոնք ավելի լավ են ապրում, սրա մասին պետք է մտածել: Այնպես անել, որ երեխայի համար կարեւոր լինի ոչ թե այն անձը, որը հարուստ է, այլ նա, ով խելացի է, ճիշտ է ապրում»:

Հեղինե Բիշարյանը մի օրինակ պատմեց, թե ինչ են պատասխանել մարզերից մեկում աշակերտներից մեկը, երբ նրան շարադրություն են հանձնարարել. «Ուսուցչուհին, որը շարադրություն էր տվել երեխաներին եւ ինքը այդ տարածքի ալրաղացի գործարանի տնօրենի կինն էր եւ դպրոցի ամենահարուստ՝ որպես ուսուցչուհի, երեխաները շարադրության մեջ ում են ուզում նմանվել, տղաները գրել էին, որ ուզում են դառնալ ալրաղացի գործարանի տնօրեն, աղջիկները՝ ալրաղացի գործարանի տնօրենի կին: Ապագան այսպիսին էր: Այսպես էլ շարունակվում է: Մենք պետք է փոխենք այդ թիրախները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031