Լրահոս
Օրվա լրահոսը

Տ. Նավասարդ Սրբազան հայրը հանդիպեց Ս. Սարգսի նորակազմ ծխական խորհրդի անդամների հետ

Մարտ 26,2015 18:40

Մարտի 25-ին ԱՀԹ առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու նորակազմ ծխական խորհրդի անդամները հանդիպեցին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ:

Հանդիպումը Սրբազան Հոր գլխավորությամբ սկսվեց Տերունական աղոթքով: Այնուհետև առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ներկայացրեց ծխական խորհրդի անդամներին:

Վերջինները շնորհակալություն հայտնեցին եկեղեցու համայնքային կյանքում իրենց ներգրավելու համար և պատրաստակամություն հայտնեցին նվիրումը բերել եկեղեցու շենացման գործում:

Շնորհավորելով նրանց՝ Սրբազան հայրը խոսեց ծխական խորհրդի առաքելության ու այն իրականցնելու հնարավոր ուղիների մասին: Խորհրդի անդամներին հորդորեց առավել ակտիվ ներգրավվել եկեղեցական և ազգային կյանքի մեջ:

Հանդիպման ավարտին Սրբազան հայրն իր հայրական օրհնությունը տվեց  ծխականներին՝ մաղթելով բեղմնավոր, ազգանվեր ու եկեղեցանպաստ գործունեություն:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031