Լրահոս
Օրվա լրահոսը

Մարսելի դատախազ. «Երկրորդ օդաչուն միտումնավոր է կործանել «Գերմանվինգսի» օդանավը». Reuters

Մարտ 26,2015 18:45

Պարզվում է, որ ֆրանսիական Ալպերում կործանված «Գերմանվինգս» ավիաընկերության A320 մարդատար ինքնաթիռի 28-ամյա գերմանացի երկրորդ օդաչուն միտումնավոր է ոչնչացրել այն: Այս մասին, ըստ «Reuters»-ի, հայտարարել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

Kortsanum

Անդրեաս Լուբիցը օդանավի վերահսկողությունը վերցրել է իր վրա այն բանից հետո, երբ կապիտանը լքել է օդաչուի խցիկը: Նա հրաժարվել է բացել դուռը եւ, ըստ երեւույթին, փոխել է կարգավորումները, ինչի արդյունքում ինքնաթիռն ընկել է: «Նա սա արել է մի պատճառով, որը մենք այժմ չգիտենք, բայց, կարծես, թե նպատակը ինքնաթիռը ոչնչացնելն էր»,- ասել է դատախազը:

Նկարագրելով ինքնաթիռում ուղեւորների վերջին 10 րոպեները՝ Ռոբենն ասել է, որ սեւ արկղներից մեկից հանված ձայնագրությունից պարզ է դառնում, որ նրանցից շատերը մինչեւ վերջ չեն իմացել՝ ինչ է կատարվում: «Միայն ամենավերջում են լսվում գոռոցներ: Եվ նկատի ունեցեք. մահը վայրկենական էր… ինքնաթիռը բառացիորեն մասերի է բաժանվել»:

Աշխարհի ուշադրությունն այժմ կսեւեռվի երկրորդ օդաչուի դրդապատճառների վրա: Նա գերմանացի էր, որը սկսել է աշխատել 2013 թվականի սեպտեմբերին եւ 630 ժամ թռիչքի փորձ է ունեցել: Իսկ ինքնաթիռի կապիտան Պատրիկ Ս.-ն՝ 6.000 ժամ:

Ռոբինը նաեւ ասել է, որ հիմք չկա կասկածելու, թե Լուբիցը ահաբեկչական հարձակում էր իրականացնում: «Ինքնասպանություն» տերմինը նույնպես սխալ կլինի բնորոշելու համար այն գործողությունները, որոնք շատ այլ մարդկանց մահվան պատճառ դարձան. «Ես դա չեմ անվանի ինքնասպանություն, երբ մարդ 100 եւ ավելի մարդկանց կյանքերի պատասխանատվություն է կրում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Լուսանկարները` «Reuters»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031