Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը մեքենայի տակ էր ընկել

Մարտ 26,2015 19:09

Աշխարհի  չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Վաղինակ Գալուստյանին այսօր Ռ. Սեւակի անվան N 151 հիմնական դպրոցում աշակերտներից մեկը հարցրեց, թե ինչո՞ւ ընտրեց հատկապես հունահռոմեական ոճի ըմբշամարտը:

«Անկեղծ պիտի պատասխանեմ: Հայրս ըմբիշ էր, սպորտի վարպետ: Բնականաբար, ես էլ էի ցանկանում ըմբշամարտով զբաղվել: Բայց պատանի հասակում ընկել էի ավտոմեքենայի տակ ու ոտքս վնասել: Նույնիսկ բժիշկները մտածում էին ամպուտացիայի մասին: Տատիկս չթողեց: Իսկ երբ գնացի ըմբշամարտի, մարզիչները որոշեցին, որ ավելի լավ է զբաղվեմ հունահռոմեական ոճով, քանի որ ազատ ոճում թույլատրվում է նաեւ ոտքերի վրա աշխատել, իսկ հունահռոմեականում հնարքները կիրառվում են միայն գոտկատեղից վերեւ: Այսպես ես դարձա հունահռոմեական ըմբիշ», – պատասխանեց աշխարհի չեմպիոնը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031