Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վահրամ Պողոսյան. «Ազատ հայրենիքի» համար գերխնդիր է, որ Ղարաբաղում ընտրություններն անցնեն առանց խախտումների

Մարտ 26,2015 21:03

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում մթնոլորտը նորմալ է»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նրա խոսքերով՝ խորհրդարանական ընտրությունները Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր նշանակություն ունեն՝ քաղաքական առումով: Ըստ նրա՝ ընտրությունները մեծ հետաքրքրություն են առաջացրել եւ բազմաթիվ միջազգային դիտորդներ են դիմել ընտրություններին հետեւելու համար: Նա հույս հայտնեց, որ այս ընտրություններին եւս միջազգային դիտորդները արձանագրելու են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը, որը մեկ անգամ եւս ապացուցելու է, որ Ղարաբաղը վաղուց կայացած պետություն է եւ վաղուց արդեն պետք է միջազգային հանրությունը հաշվի նստեր այդ փաստի հետ:

«Ազատ հայրենիք կուսակցության խնդիրն է, որ ընտրություններն անցնեն ազատ, արդար եւ մրցակցային պայմաններում, ամենակարեւորը՝ մեկ քայլ առաջ լինել, քան Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախորդ ընտրությունները»,- ասաց նա:

Վահրամ Պողոսյանի կարծիքով՝ Ղարաբաղում ստեղծված պայմանները նպաստում են նրան, որ մայիսի 3-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով ընթանան. ««Ազատ հայրենիք» կուսակցությունը պահպանելու է բոլոր ընտրական պայմանները, գործելու ենք օրենքի սահմաններում: Մենք հույս ունենք, որ մեր մրցակից կուսակցությունները եւս այդ սահմանները պահելու են, որովհետեւ մեր խորին համոզմամբ՝ ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում, այլ ավարտվում է միայն այն գործընթացը, որը տեղի է ունենալու մայիսի 3-ին: Այսօր մեզ համար գերխնդիր է, որ ընտրություններն անցնեն արդար եւ մրցակցային պայմաններում, առանց խախտումների»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031