Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունում ընթրիք չենք արել, միայն թեյ ենք խմել». Հրանտ Բագրատյան

Մարտ 26,2015 22:15
Hrant bagratyan

«Հարցնում էին՝ որոնք են տնտեսության կարեւորագույն հարցերը եւ ով ինչ է մտածում այդ մասին»,- կառավարության շենքից դուրս գալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման մասին ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա չցանկացավ մանրամասնել, թե մասնակիցներն ինչ խնդիրներ են բարձրաձայնել, ինչ առաջարկներ են ներկայացրել. «Ամեն մարդ մտածում էր, ինչ որ մտածում է: Չեմ ուզում առաջ ընկնել, պաշտոնական հայտարարություն կլինի»:

Մեր հարցին, թե վարչապետն ինչպես է արձագանքել իրենց ներկայացրած առաջարկներին ու բարձրաձայնած խնդիրներին, ասաց. «Բոլորը խոսում էին, ինչ ասեմ: Օրակարգ ենք հաստատել. Հաջորդ հանդիպումը կհրավիրի վարչապետը կամ նախկին վարչապետերից որեւէ մեկը: Ստրատեգիական հարցերի քննարկում է, որն է խնդիրը, որտեղ լուծենք, որ չպայթի»:

Մեր հարցին՝ արդյունավետ համարո՞ւմ է վարչապետերի հանդիպումը, տնտեսությունում ինչ-որ բան կփոխվի, ասաց. «Չեմ կարող ասել, արդյունավետության հարց չէ: Էդ նույնն է, որ գնաս տանդ ընթրիք անես, ասես արդյունավետ էր ընթրիքը, թե ՝չէ:  Բայց մենք կոնկրետ ընթրիք չենք արել, թեյ ենք խմել միայն: Սա հանդիպման առաջին նախաձեռնությունը չէր, արդեն երրորդ անգամ է կազմակերպվում: Ով ասել է, ասել եմ՝ լավ բան է հավաքվել, խոսել: Ահագին բան փոխանցվեց, խոսակցության ընթացքում զուլալվում է, թե որն է խնդիրը: Սրանից ավելին չեմ ուզում ասել, սխալ կլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031