Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական գարուն-2

Մարտ 27,2015 10:05

2011 թվականին ծաղկեց «արաբական գարունը»՝ Թունիսոմ, Եգիպտոսում, իսկ այնուհետեւ Լիբիայում. «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», եւ նա դուրս եկավ «տապալելու բռնապետությունը»: Սիրիայում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Բաշար Ասադի «բռնապետությունը» առայսօր չի տապալվել, եւ «Իսլամական պետության» «դեմոկրատներն» այնտեղ առայժմ իշխանության չեն եկել:

Հիշո՞ւմ եք՝ ինչ էին ասում Հայաստանի ընդդիմադիրներն այդ ժամանակ՝ հանրահավաքային ամբիոնից: Նրանք վստահություն էին հայտնում, որ Հայաստանում նույնպես ժողովուրդը, «արաբական գարնան» ոգեւորիչ օրինակով, ուր որ է՝ «կտապալի բռնապետությունը» եւ «կվերականգնի սահմանադրական կարգը»՝ հանձնելով իշխանությունը իրենց նման «դեմոկրատներին»: Ճիշտ է, այն պահին նախատեսվում էր, որ միայն «դեմոկրատներն» են հեղափոխություն անելու եւ իշխելու են առանց «բուրժուաների»՝ «բուրժուաները» դեռեւս «վատն էին» (հիմա էլ բոլոր շանսերն ունեն «վատը դառնալու»): Հայաստանյան ընդդիմադիրների մոտ հատուկ տերմին կար՝ «մենք նրանց կթունիսենք», այսինքն՝ հեղափոխություն կանենք Թունիսի օրինակով: Կամ՝ Քադաֆիի օրը կգցենք:

Կարեւոր չէ, որ դա Հայաստանում տեղի չունեցավ: Ավելի կարեւոր է, թե որքանով «երջանիկ դարձան» հիշյալ արաբական երկրների ժողովուրդները այդ «գարնան» արդյունքում: Այնտեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները (մասնավորապես հայերը) շահեցի՞ն:

Այժմ կարծես թե Եմենում է «ժողովրդի համբերության բաժակը լցվել»: Ժողովրդի դերում հանդես են գալիս շիա-հուսիթները, որոնց մեջքին, ըստ որոշ լուրերի, կանգնած է Իրանը: Ի դեպ, հնարավոր չէ չարձանագրել Արեւմուտքի երեսպաշտությունը: Երբ «Իսլամական պետությունն» է հսկայական տարածքներում հազարավոր մարդկանց սպանում եւ դարերի ընթացքում ստեղծված մշակութային ժառանգությունը ոչնչացնում, Սաուդյան Արաբիան (իմա՝ Միացյալ Նահանգները) բավականին կրավորական դիրք է ընդունում: Երբ շիաներն են ուզում «տապալել բռնապետությունը», նույն Սաուդյան Արաբիան իր մի շարք դաշնակիցներով չափազանց բուռն ռազմական ակտիվություն է ծավալում:
Զուգահեռները տեղին չեն, կասեք: Իսկապես, մեր համեմատ՝ չափազանց տարբեր իրողություններ են: Բայց Հայաստանում զուգահեռներն անցկացվում էին, կրկնեմ, 2011 թվականի գարնանը ամեն մի հանրահավաքում, հարյուրավոր հրապարակումներում: Նմանություններն իրականում քիչ են: Եզրակացությունն է, իմ կարծիքով, նույնը (որի հետ շատերը, սակայն, համաձայն չեն). ոչ մի երկրում ոչ մի հեղաշրջում որեւէ բարելավման չի բերում:

Իսկ շարունակելով զուգահեռը՝ գուցե ենթադրենք, որ մերօրյա հայաստանյան «հուսիթները» սեֆիլյանե՞նք են:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (23)

Պատասխանել

  1. Ruben says:

    Ապրիլին 1985 թվականի ծաղկեց «գորբոչովյան «պերեստրոյկա»-գարունը»՝ Եվրոպայի սոցիալիստական ճամբարում, իսկ այնուհետեւ ԽՍՀՄ – ում «ժողովրդի համբերության բաժակը լցվեց», եւ նա դուրս եկավ «տապալելու կոմունիստական բռնապետությունը»: Հայաստանում էլ բաժակը «լցվելու վրա էր», բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի «դեմոկրատական բռնապետությունը» առայսօր չի տապալվել, եւ «ընդդիմության» «դեմոկրատներն» այստեղ առայժմ իշխանության չեն եկել:
    Ավելի կարեւոր է, թե որքանով «երջանիկ դարձավ» Հայաստանի ժողովուրդը այդ «պերեստրոյկա-գարնան» արդյունքում: Այստեղ ավելի ժողովրդավարական կարգե՞ր հաստատվեցին: Մարդկանց կենսամակարդա՞կը բարձրացավ: Քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հավելյալ երաշխիքնե՞ր ստեղծվեցին: Կամ գուցե քրիստոնյաները (մասնավորապես հայերը) շահեցի՞ն:
    «Նախիջեւանը մեզ պետք չէ, մենք գնում ենք Ղարաբաղ…»
    «Փոխանակել դատարկ Քյարքին լիքը Արծվաշենի հետ…»
    «Փակել գործարանները, անջատել լույսերը, կտրեք ջուրը…»
    Այդպես, այդպես մինչեւ վերջ…

  2. Seyran says:

    Արաբական ,,գարնան,,նպատակը այդ երկրներում ժողովրդավարություն ստեղծելը չեր,այլ Եվրամիության՝դեպի այդ երկրներ ընդարձակվելու միտման դեմ գործողության ծրագիր էր,մեկ,և երկրորդը՝Իսրայելի շուրջ խառնաշփոթի ստեղծումն էր՝գրաված տարածքների բնակեցման դեմ դիմադրության չհանդիպելու նպատակով:Արդյունքում՝ԵՄ-ն զրկվեց իրացման մեծ շուկաներից,ընկավ տնտեսական տևական ճգնաժամի մեջ,մեծացավ նրա կախվածությունը ԱՄՆ-ից,Իսրայելի ,,թանին,,թթու ասող չկա:Նույն ծրագրի բաղադրիչներից է Ուկրաինական ճգնաժամը,որը նույնպես ուղղված է ԵՄ-ի, և նաև ՌԴ-ի դեմ:Հաջորդը կլինի Թուրքիան,եթե նա աջակցի ՌԴ-ի էներգետիկ ծրագրերին:Չի բացառվում նաև նման գործողություններ ՀՀ-ում և Ադրբեջանում:Որոշողը իրենք են,մենք չենք…

    • Hayk says:

      «Որոշողը իրենք են, մենք չենք»——Ո՛չ, որոշողը հե՛նց էլ մենք ենք: Մենք մեր բնույթով խաղաղասեր ժողովուրդ ենք, և, ուրեմն, եթե կարողանանք մի քանի մոլորյալների խելքի բերել կամ արհամարհել, եթե ազգովի համախմբվենք ու թույլ չտանք, որ մեզ օգտագործեն իրենց նպատակների համար, եթե չենթարկվենք սադրանքների, որը նրանց «հիմնական» ու փորձված զենքն է, եթե հասկացնենք, որ մենք, ինչքան էլ համոզեն, միևնույնն է՝ փողոց դուրս ՉԵՆՔ ԳԱԼՈՒ ու ՉԵՆՔ ՔԱՆԴԵԼՈՒ մեր երկիրը, հաստատ ձերք կքաշեն մեզնից: Ժողովուրդներին թշնամացնում են, հետո «անցնում են գործի»: Մեզ չե՛ն թշնամացնելու: Մենք բոլորին էլ հարգում ու սիրում ենք՝: ԲՈԼՈՐԻՆ:

  3. Արսեն says:

    Եվ նորից… )))..
    «Խելոք-խելոք» դատողություններ հեղափոխուայունների վերաբերժալ, և հետո՝… «ոչ մի երկրում ոչ մի հեղաշրջում որեւէ բարելավման չի բերում»… )))…
    Սրելիս, հեղափոխությունը և հեղաշրջումը՝ տարբեր բաներ են… տեղյակ չէիք, տարբերությունը չեք հասկանում թե ընթերցողին եք դրել ձեր տեղը?..)))..
    Հեղափոխություն (տնտեսական ֆորմացիայի և իրավահարաբերությունների փոփոխություն) դուք դեռ չեք ունեցել… Եղել է հոգնած կոմունիստների ինքնակամ հեռացում, ագրեսիվ հարևանից՝ ինքնապաշտպանություն, պալատական հեցաշրջում (Լևոնի իշանությունից հեռացնելը), «շնաձկների կռիվ» (Վազգենի և Կարենի գնդակահարությունը)… անըդհատ «ժողովրդական թամաշաների» (ընտրությունների) անցկացմամբ…
    (թե՝ ձեր դեպքոմ, էտ «ընտրությունները» ինչու են կազմակերպվում և անցկացվում՝ հայտնի չի… մեկա չեք ընտրում, օրենքով վերացրեք էլի «ընտրությունները», ահագին ծախս է՝ լրիվ անիմաստ… ֆիքստուլություն եք անում, որ ինչ?..))).. )
    Տնտեսության բնագավառում՝ ռայկոմի քարտողարները փոխարինվել են օլիգարխներով… ու պրծ..)))..
    Ձեր հեղափոխություն դեռ առջևում է։
    Ւսկ թե կոնկրետ Սեֆիլյանն է անողը, կամ Մեֆիլյանը մի 20 տարի հետո՝ չեմ կարող ասել։ Ես կուզենայի կարդալ Նախախորդարանի տնտեսական ծրագիր (եթե ենթադրում են, որ իրենք են իրականացնելու երկրի կառավարումը) կամ՝ ինչպես, ինչ ժամանակում և ինչ պրոցեդուրաներով են պատրաստվում իշխանությունը փոխանցել հաջորդ (անպայման՝ քաղաքացիական) ղեկավարությանը…
    Բոլոր հեղափոխություններից, ինձ ամենաշատը դոր է գալիս Պորտուգալիայի «մեխակների հեղափոխությունը» (1974 թ)..)))..
    Ւսկ Ֆրանսիականներից՝ Բաստիլի քանդում … (քար առ քար փարիցեցիները քանդել են Բաստիլը…)…
    Ւսկ հայ ժողովուրդը երբ է քանդելու ԿԳԲ-ի շենքը?

  4. Hayk says:

    Սեֆիլյանին առաջարկում եմ հավաքել իր «գրոհայիններին», գլխներին լաչակներ կապել ու «ալլախ ակբար» գոչելով ՝ հա՛յդա Սիրիա, Եմեն, Լիբիա…….. ԱՆՎԵՐԱԴԱՐՁ: ԱՆՎԵՐԱԴԱՐՁ: Կրկնում եմ- ԱՆՎԵՐԱԴԱՐՁ: Մենք երկիր չունենք հողին հավասարեցնելու՝ Ժիրայրի ցնդած ամբիցիաները բավարարելու համար: Էդ մարդը, ըստ ինձ, հոգեկան խանգարումներ ունի, քանզի ոչ մի կերպ չի հանգստանում, մինչև արյուն չի տեսնում: Եվ ամենևին չեմ հասկանում մեր ԱԱՆ-ի անգործության պատճառը: Ինչին են սպասում????????????

    • Գալուստ Ենոքյան says:

      Պարոն Հայկ, ես զարմանում եմ ոնց ձեր նմանին ԱԱՆ ում պաշտոն չեն տվել…չէ դուք էդ Գորիկանից հեչ պակասը չեք, ոչ էլ էն եղեռն իրականացնողներից…բոլոր «սեֆիլյններին» դեպի զնդաններ…պատմությունը կրկնվում է…կեցցե ժողովուրդների Հայր…

  5. Գալուստ Ենոքյան says:

    «Իսկ շարունակելով զուգահեռը՝ գուցե ենթադրենք, որ մերօրյա հայաստանյան «հուսիթները» սեֆիլյանե՞նք են:»
    Հարգելի Արամ, էս վերեվի «շարմազանովյան պարբերությունը» կարծես ցույց է տալիս որ «սեֆիլյանները» Ձեզ բավական ահի մեջ են գցել, Սեֆիլյանին որպես «բոբո» էք ներկայացնում…
    Ինչ վերաբերում է «արաբական գարունին» այն, իմ կարծիքով, բոլորովին հեղափոխության հետ կապ չունի… ինչպես որ «հանճարեղ» Լենինի ծրագրած «սոցիալիստական» հեղափոխությունը Թուրքիայում Աթաթուրքի հետ…ինչ հեղափոխության մասին կարող է խոսք լինել մուսուլմանական երկրում…նրանք մինչեվ հիմա ԿԻն արմատին մարդ չեն համարում…Կարծում եմ որ Հայաստանում շատերը հույսը դրել էին Արեվմուտքի վրա որ ինչպես Վրաստանին, իրենց էլ կոգնեն…ցավոք …ռազմանավերը Սեվանով դժվար…«օգնության» կհասնեին…իսկ դեռ 14 րդ դարում ապրող արաբ ցեղերին «իրար» գցելու քաղաքականությունը «էներգետիկ» տեսանկյունից Արեվմուտքին ձեռնտու է, չհաշված նաեվ իհարկե «եղբայրական» Իսրաելի շահերը ….

  6. Armo says:

    Պարոն Աբրահամյան հանուն Ճշմարտության պահանջում եմ որպեսզի հարցս անպատասխան չմնան:
    Հարց- Տոտալիտար ռեժիմը հեռացնելու/կանխելու ի՞նչ տարբերակներ են հնարավոր: Դուք երբևիցէ առաջարկել ե՞ք կամ գիտեք արդյո՞ք: Խոսքս այնպիսի տարբերակների մասին է, որոնք աշախատող են այլ ոչ թե ուտոպիստական գաղափարներ: (օրինակ՝ տոտալիտար ռեժիմի ներքո ընտրությունները դա ուտոպիա է):

    Թույլ տվեք նաև հստակեցնել իմ կարծիքը Ձեր գրածի վերաբերյալ: Ես գտնում եմ, որ ցանկացած քաղաքական իրավիճակում յուրքանչյուր երկիր փորձում է իր օգտին խաղացնել իրավիճակը: Շատ հաճախ այդ ամեն իրոք նմանվում է բեմադրության: Նույնիսկ այսօվա Հայաստանի համար կարող եմ ասել, որ իմ աչքին ամեն ինչ երևում է բեմականցված: օրինակ՝ սարքովի ընդիմություն, ժողովրդին դիտավորյալ հասցնել չքավորության և ստորացման ծայրագույն աստիճանի և այս բոլորը կուզենամ կասեմ Ռուսաստանի գործն է կուզենամ՝ ԱՄՆ-ի, որովհետև երկուսին էլ այս ամեն շատ լավ «դզում» է: Ինչ է՞ հիմա սկսենք նույն ոճով դավադրությունների տեսություն հիմնել ու ասել որ այս ամենը ինչոր մի երկրի կողմից ծրագրավորված է: Պետք է վերջնականպես հասկանանք որ ցանկացած փոփոխությունից նրանցից (պետություններից) ամենաճարպիկը կարող է ամենաշատ օգուտը իր համար քաղել, քանի դեռ մենք ի վիճակի չենք լինի մեր համար առավելագույն օգտակար իրավիճակը ստեղծել:

    Սպառիչ և հստակ պատասխան չստանալու դեպքում ես հայտարարում եմ, որ Դուք դիտավորյալ ցեխ եք շպրտում Ժիրայր Սեֆիլյանի և իր գաղափարակից ընկերների արժեքներին: Դուք դա անում եք չհասկանալով թե Դուք էլ մեկ այլ «պուպրիկ խաղացնողի» ձեռքի գործն եք, դա էլ թողնում եմ բացառապես Ձեր և Տիրոջ միջև:

    • Hayk says:

      Потому что, кроме пропаганды, есть еще и ФАКТЫ! Много фактов!

      • Armo says:

        Ժողովուրդ խնդրում եմ կամ ինձ օգնել հասկանլու թե ինչ բան է պրոպագանդան կամ էլ ոմանց մամլված ուղեղներին փորձեք օգնել տարբերել փաստերը քարոզչությունից: Յուրաքանչյուր գաղափար տարածվում է քարոզչության մեթոդով: Օրինակ՝ Հայկի վերևում տրված գաղափարը որ «մենք խաղաղասեր ժողովուրդ ենք … մեզ չի հաջողվի » սա փաստ չի սա քարոզչություն է, այն որ ռուսական բանակը ՀՀ-ում իրեն ճորտատեր/ստրկատեր է զգում ու կարող է անսասան ձեռքով մի ամբողջ ընտանիք մորթել ու պատասխան չտալ սա փաստ է նաև փաստ է այն, որ ՀՀ-ի մեկ երրորդից ավելին ապրում է նսեմացված վիճակում և գտնվում է լկտի քաղաքականություն վարող կղերա-ֆեոդալական ղեկավարվության ներքո: Կան մարդիկ ովքեր ոչ միայն գոհ են իրենց վիճակից այլ նաև ատմաներով պահում են այդ իրավիճակը դիտավորյալ աղավաղելով փաստերը, փաստերի և քարոզչության մեջ եղած եզրագիծը և իրենց վախը պրոպագանդայի նկատմամբ (պուտինյան սինդրոմ) սերմանել հասարակությանը:

  7. Հ.Շ. says:

    անուանապէս Ժիրայրը մէկդի դրած (մարդը անձնական ընկերս կը շարունակեմ նկատել, թեպետ այլեւս հաւանաբար փոխադարձ չլինի այդ զգացումը), պարզ է թէ քաղաքական այսպէս կոչուած «արմատական», ծայրահեղ, մինչեւծայրական շարժումները, եթէ պատահի որ, խօսքերից անդին՝ իրապէս հասնին իրենց նպատակին, կարող են արտադրել մի բան, եւ մի բան միայն ՝ քաոս

    իսկ իրական կեանքի մէջ
    (եւ ոչ տեսական կամ զուտ գաղափարական մտաշխարհում),

    . անհնար է որ քաոսից որեւէ լաւ բան ծնի
    (միայն Աստուած կարող էր այդպիսի բան անել…)

    . քաոսից օգտվում են միայն չար ուժերը
    (չեմ ակնարկում քաոսը ստեղծող երազկոտներին,
    այլ անկէ ետք…մեյդան եկողներին)

  8. Hayk says:

    Г. Абрамян, почему стерли мой 2-й коммент ?

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես էլի պիտի խնդրրեմ՝ կրկնեք այն մեկնաբանությունը, որը Ձեր կարծիքով չի հրապարակվել:

      • Հ.Շ. says:

        մեկնաբանութիւնների վերաբերեալ ոչ մի խնդիր չկայ այս կայքում

        նոյնիսկ տպաւորիչ է ազատ արտայայտութեան իրաւունքը որ կը կիրարկուի այստեղ, ինչպէս նաեւ անձնակազմի աշխատասիրութիւնը

        այն խնդիրը որ ոմանք ունին, իրենց համակարքիչի հետ է

        լուծումներից մին հետեւեալն է՝ամէն անգամ որ կեանք մտնէք, մի հատ նորից «բարմացուցէք» բացուած էջը

        թէ ոչ, կը պատահի որ նախապէս բացուած էջն է որ դարձեալ կը վերաբացուի, այսինքն, այն պ ահի էջը երբ ձեր մեկնաբանութիւնը տակաւին չէր հրատարակուած – կամ չէր իսկ ուղղարկուած անգամ –

  9. Գալուստ Ենոքյան says:

    Ինչքան հասկանում եմ իմ նման «ախպարների» կոմմենտները խիստ «հակասովետական» են մոդերատորների խիստ կարծիքին իսկ Սեֆիլյանի «ալլահ ակբարը» շատ տեղին էր…հասկանալի է ինչու է խմբագիրը…էդքան հեռու գնացել…պարոն Հայկի պես..«զուգահեռը» անկյունավորելով Պարոն Հայկի «լաչակների» հետ…կեցցե Խոսքի Ազատությունը Հայաստանում եվ հատկապես «Առավոտ» թերթում…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ես էլի պիտի խնդրրեմ՝ կրկնեք այն մեկնաբանությունը, որը Ձեր կարծիքով չի հրապարակվել:

      • Գալուստ Ենոքյան says:

        Շատ կներեք , դեռ չեմ վարժվել ձեր սայթի նոր աշխատաձեվին, երբեմն իմ դեռ չնդունված մեկնաբանությունը անհայտանում է իմ համակարգչից , հետո մեկ ժամից հայտնվում է ձեր թերթում…նորից կներեք …դե ինչպես Պապիկյանը կասեր ոչինչ բողոքավոր «ախպար» ա…

      • Հ.Շ. says:

        էջը թարմացնելու/այժմէականցնելու համար,
        կը սեղմէք վերեւի ձախ անկիւնը գտնուող հետեւեալ նշանին վրայ՝

        https://png-2.findicons.com/files/icons/744/juicy_fruit/128/refresh.png

        • Հ.Շ. says:

          երբեմն, նաեւ պէտք է որ անկէ առաջ նախ մի հատ ձեր «նավարկողը» ամբողջովին փակէք, յետոյ ետ բանաք, եւ ապա թարմացնէք/այժմէականցնէք

          կայքը ինք նորմալ է, արագ է, աշխոյժ է
          եւ լաւապէս տնօրինուած – թէ գլխից թէ կողքից –

          • Գալուստ Ենոքյան says:

            Շնորհակալ եմ Հայդուկ, 60 տարեկանից հետո մարդուս ուղեղը 70 ականների համակարգչի կլմանի…

          • Հ.Շ. says:

            երանի ամէն մարդ 60 տարեկանին քո ուղեղը ունենա, Գալուստ ջան

            նոյնիսկ ոմանք, 30 կամ 40 տարեկանին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031