Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշվե՛ք ինքներդ. ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել 11 պատգամավոր՝ 36-ից»

Մարտ 27,2015 13:52

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԲՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի վերջո հիմա, երբ ԲՀԿ-ն բյուրեղացավ, դուրս եկան որոշ պատգամավորներ, ԲՀԿ խմբակցությունում քանի՞ պատգամավոր կա, որոնք կուսակցությունից դուրս գալու դիմում չեն գրել:

Վահան Բաբայանը խորհուրդ տվեց նայել Parliament.am կայքը: Դիտարկմանը, որ այդ կայքում Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է խմբակցության ղեկավար, Վահան Բաբայանը միայն նշեց, որ 11 պատգամավոր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել՝ հաշվեք: Միքայել Մելքումյանը հորդորեց կոնկրետ թիվն ասել. «Ի՞նչ կա որ, ասա՛ թիվը: 36-ից հանեք 11»:

Վահան Բաբայանն էլ նշեց, որ այդ տրանսֆորմացիայից հետո ԲՀԿ-ն կսկսի ակտիվ աշխատել օրենսդրական ուղղությամբ: Հարցին՝ ստացվում է, որ դուք այլեւս քաղաքական գործունեությամբ չե՞ք զբաղվելու, միայն օրենսդրակա՞ն՝ նա պատասխանեց. «ԲՀԿ-ն ինչքան ակտիվ եղել է, այդպես էլ ակտիվ շարունակելու է օրենսդրական աշխատանքը: Դա չի նշանակում, որ վաղը կամ մեկ ամիս հետո մենք քաղաքական պրոցեսներից գնահատականներ եւ հարցադրումներ չենք ունենալու: Մոտակա ժամանակում այդ ամեն ինչը կտեսնեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031