Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք գնում ենք բյուրեղացման». ԲՀԿ-ն՝ նոր իրավիճակի, երկրի չարիքի եւ Ծառուկյանի մասին

Մարտ 27,2015 14:02

«Մենք գնում ենք մեր բյուրեղացման: Մենք մեր ծրագրերին հավատարիմ ենք: Ճիշտ է, քաղաքական իրավիճակ է փոխվել եւ չենք կարող հաշվի չնստել այդ փոփոխության հետ»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նա ասաց, որ իրենց պահանջները հիմնականում մնում են նույնը:

Լրագրողները խնդրեցին փաստերով ներկայացնել, թե ինչ տեղի ունեցավ փետրվարի 12-ից հետո: Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Եթե դու կուսակցություն ես, կամ քաղաքական ուժ ես, պետք է իրականացնես քաղաքական գործունեություն: Եթե դու քաղաքական գործունեության ոճից ու ձեւաչափից դուրս ես գալիս, դու դադարում ես կուսակցություն լինելուց: Հենց որ մենք զգացինք եւ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր առաջնային պատասխանատվություն էին կրում, ժողովուրդը համախմբվում է առաջնորդների շուրջը, հենց որ ինքը դուրս եկավ, պատասխանատվությունն արդեն առաջնորդները պետք է իրենց վրա վերցնեին: Հայտնի իրադարձություններից հետո ընդունվեց որոշում՝ գործընթացներն ավելի չտանել սրացման: Կանխատեսել էինք հանրահավաք, նստացույց, ուրիշ միջոցառումներ: Հետո պրոբլեմ էր լինելու իրավական գործընթացների շուրջ: Ամբողջ աշխարհում կա, երբ որ պրոցեսներ են գնում, լինում է անկառավարելի իրավիճակ, պրովոկացիա, եւ ներքին ու արտաքին անվտանգության երաշխավորման նպատակով որոշակի պատժամիջոցներ են կիրառվում: Այն մարդիկ, որոնք պետք է պատասխանատվություն վերցնեին այդ գործընթացները տանելու, իրենք ոչ թե չվերցրեցին, պատրաստ էին, այլ իրենք չգնացին այդ սրացման, լարվածության կամ արյունահեղության, որի արդյունքում ունենք նոր իրավիճակ»:

Լրագրողները հիշեցրին՝ այդ մարդկանցից մեկը Բազկամարտի աշխարհի չեմպիոն էր՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Մենք անցել ենք տարբեր գործընթացներ, այն մարդիկ, ովքեր առաջնորդել էին շարժումները, մեր կողմից հարգված քաղաքական գործիչներ են: Նոր գործիչներ չեն առաջանում վերջին 25 տարում: Այդ առաջնորդները իրենք են որոշում գործողություններն ինչ սրացման տանեն: Այդ պատասխանատվության բեռը շատ մեծ է»:

Լրագրողները խնդրեցին ավելի հստակ եւ կոնկրետ ասել՝ ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին՝ Վահան Բաբայանը պատասխանեց, որ արդեն հրապարակվել է եւ դրանից դուրս ԲՀԿ որեւէ ներկայացուցիչ ավելացնելու կամ պակասեցնելու ցանկություն եւ լիազորություն չունի:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա այս իշխանությունները չարի՞ք են, թե՞ ոչ: Վահան Բաբայանը պատասխանեց. «Այդ ձեւակերպումներին բազմաթիվ անգամ անդրադարձել ենք: ՀՀ-ում թիվ մեկ չարիքը մեր երկրում ստեղծված իրավիճակն է, այն մթնոլորտը, որտեղ ապրում ենք, այն մարդիկ, որոնք չեն կարողանում այս երկիրը ճիշտ ուղու վրա դնել»:

Լրագրողների դիտարկմանը, որ ՀԱԿ-ն ասում է, թե ով է այս երկրի գլխավոր չարիքը, դուք չեք ասում, ինչո՞վ եք դուք ընդդիմություն, Ձեր համար չկան հանցագործներ, կան հանցագործություններ՝ Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ երեւույթն է, որ ծնում է այս վիճակը. «Մեր պայքարը անձերի շուրջ չէ: Կա սոցիալական, տնտեսական երեւույթ: Ինչի՞ չենք կարողանում հաղթահարել այդ երեւույթները: Դրա համար այնքան պետք է բյուրեղացումը գնա, որ իշխանությանը օգուտ տա: Մենք պետք է այնքան համախմբվենք, դուք էլ պետք է ոչ թե շոուները լուսաբանեք, այլ՝ կոնստրուկտիվ առաջարկները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031