Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի ակնկալիքը արդյունք չի տա. ՀԱԿ պատգամավոր

Մարտ 27,2015 20:50

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի՝ այսուհետեւ չկատարել բանկերից եւ վարկային կազմակերպություններից վերցրած վարկերի մարումները եւ չհարստացնել ռեժիմին կոչը անիրատեսական է համարում:

«Չեմ փորձում թերագնահատել Ժիրայր Սեֆիլյանի կամ այդ շարժման հնարավորությունները, առավել եւս, որ ցանկացած մտահոգ քաղաքական գործիչ, եթե փորձում է մեր երկրում խնդիրներ լուծել, դա ողջունելի է: Այլ հարց է, թե այդ մեթոդները, որոնցով փորձում են այդ ճանապարհն անցնել, ինչքանով են ընդունելի ու իրատեսական՝ հաշվի առնելով հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի շրջանը»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ըստ նրա, վարկեր չվճարելը կարող է լինել պայքարի տարրերից մեկը, բայց ոչ ամբողջական մարտավարությունը. «Այդ միջոցով մեծ արդյունք ու ակնկալիքներ չի կարող ժողովուրդն ունենալ, առավել եւս դրա արդյունքում իշխանափոխություն չի կարող լինել: Այլ բան է, որ դրան զուգահեռ նրանք կունենան այլ քայլերի մշակված ծրագիր: Նրանք, որոնք վճարունակ են շարունակելու են վճարել՝ խուսափելով ավելորդ կոնֆլիկտներից ու խնդիրներից: Ոչ մեկն այսօր չի ուզում իշխանությունների հետ գործ ունենալ, առավել եւս բանկային համակարգի հետ կապված նորանոր խնդիրներ ստեղծի իր համար: Հակված չեմ մտածել, որ այդ կոչը կունենա այն արդյունքը, որն ակնկալում է  Սեֆիլյանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    վարկերը պատկան ժամկետին չվճարելու պարագային, արդյոք տոկոսներ եւ տուգանքներ չե՞ն ավելանար, պարտքի վրայ… թե որ Սեֆիլյանի ծրագիրը չիրականա, ան փոխհատուցում վճարելո՞ւ է այդ տոկոսների եւ տուգանքների համար՝ այդ քաղաքացիներին որոնք հետեւած լինեն իր ցուցմունքներին…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031