Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթը հարուցվել է նույն հիմքով, ինչի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ

Մարտ 28,2015 14:30

Մարտի 18-ին Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանը ինձ՝ քաղաքացի Նազիկ Ղարիբյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածով, այն է՝ հողազավթում, ենթարկել է վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ 200. 000 ՀՀ դրամի չափով:

Զավեշտալի է, որ վարույթը հարուցվել է նույն հիմքով, ինչի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

Այսպես. նույն հիմքով 12.04.2014 թվականին նույն հողատարածքի վերաբերյալ ես արդեն իսկ տուգանվել էի 200.000 ՀՀ դրամի չափով: Նշված վարչական ակտը վիճարկել էի դատական կարգով եւ վարչական դատարանը թիվ ՎԴ 0868/05/14 վարչական գործով բավարարել էր հայցը` անվավեր ճանաչելով 12.04.2014 թվականին քաղաքապետարանի կողմից կայացված վարչական տույժի ենթարկելու մասին վարչական ակտը:
Հարկ է մատնանշել, որ Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը ենթակա է կարճման, եթե նույն անձանց միջեւ, նույն առարկայի վերաբերյալ եւ նույն հիմքով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ: Իսկ ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն էլ, յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները:
Նման պայմաններում Երեւանի քաղաքապետարանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում թե՛ իմ՝ Ղարիբյանի «լեգիտիմ» իրավունքների եւ թե՛ Սահմանադրության եւ օրենքների նկատմամբ՝ բացահայտ կամայականություններով խոչընդոտելով օգտվելու վաղնջական ժամանակներից սերնդեսերունդ փոխանցված հողատարածքից, ինչպես նաեւ զրկելով տվյալ հողատարածքի նկատմամբ ձեռք բերելու սեփականության իրավունքը:

Հավելեմ, որ 2013թ. դեկտեմբեր ամսին առանց վարչական վարույթ հարուցելու եւ ինձ տեղեկացնելու` Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության աշխատակիցները գաղտագողի քանդել էին տվյալ հողատարածքից 40 մետր երկարության քարե պարսպի 30 մետր հատվածը` պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Վերջինիս աշխատակիցների գործողությունների ոչ իրավաչափ լինելը նույնպես վիճարկվել էր դատական կարգով: Վարչական դատարանը թիվ ՎԴ 0580/05/14 վարչական գործով ոչ իրավաչափ եւ սպառած էր ճանաչել վարչական մարմնի հիշյալ գործողությունները:

Տեղին է մեկ անգամ եւս ոմանց հիշեցնել, որ.
ՀՀ Սահմանադրության 47-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը:

Իսկ Իրավական ակտերի մասին ՀՀ 20-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին:

Նույն օրենքի 19 հոդվածի համաձայն, Երեւանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով չեն կարող սահմանվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները, ազատություններն ու արտոնությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը փոփոխող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ փոփոխող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմեր:

Այս դրույթները, իրենց փոխկապվածության մեջ, երաշխավորում են իրավունքի գերակայությունը եւ հստակ բնորոշում մարդու իրավունքների, այդ թվում` սեփականության իրավունքի տեղն ու դերը սահմանադրաիրավական հարաբերություններում:

ՆԱԶԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ
Ակնկալում ենք Երեւանի քաղաքապետարանի պատասխանը:

«Առավոտ» օրաթերթ
27.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031