Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա օրերին սպասվում են հորդառատ տեղումներ

Մարտ 28,2015 13:55

Հայաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանի անկում կլինի: Այսօր երեկոյան ժամերին տեղումներ կսկսվեն՝ պայմանավորված միջերկրածովյան շրջաններից մոտեցող ցիկլոնային դաշտով:Այս տեղեկություններն այսօր «Հենարան» ակումբում հայտնեց  ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Մարտի 30-ից ցիկլոնը հզորանալու է և դառնալու է բավականին ինտենսիվ: Մարտի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ինտենսիվ հորդառատ տեղումներ, որոնք լեռնային շրջաններում՝ Տավուշում, Լոռիում, Սյունիքում կլինեն ձյան տեսքով, իսկ Արարատյան դաշտում՝ անձրևի»,-տեղեկացրեց բանախոսը,-«Այդ օրը ջերմաստիճանը կտրուկ կնվազի 5-7 աստիճանով, Տավուշում, Լոռիում եւ Սյունիքում 15-17 աստիճան անկում կլինի՝ ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 0-5 աստիճանի սահմաններում»:

Տեղումները կշարունակվեն ապրիլի առաջին օրերին, բայց դրանց ինտենսիվությունը մարտի 30-ի համեմատ կփոքրանա:

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չի սպասվում, ջերմաստիճանը կնվազի, բայց այն կլինի 0-ից բարձր. «Ինչպես ցույց է տալիս վիճակագրական վերլուծությունը, ցրտահարության վտանգը կպահպանվի մինչեւ ապրիլի 20-ը»:

Ապրիլի մեկից սկած օդային հոսանքները կրկին կփոխեն իրենց ուղղությունը եւ օդի ջերմաստիճանը, որքան նվազել է մարտի 30-ին, այդքան էլ կբարձրանա ապրիլի 1-3-ը ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ի եղանակային կանխատեսմանը, Գագիկ Սուրենյանը նշեց, որ դրա վերաբերյալ դեռեւս տվյալներ չկան, բայց նշեց, որ վերջին երեք տարիներին այդ օրը անձրեւ չի տեղացել:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031