Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկական բաժնի վարիչի տղան 10 րոպե ատրճանակը պահել է ոստիկանների վրա՝ սպառնալով կրակել. Shamshyan.com

Մարտ 28,2015 22:52

Shamshyan.com. Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիր քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ժամը 14:00-ից 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել են չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշով մեքենա վարելու համար Audi մակնիշի ավտոմեքենան:

Այդ ժամանակ մեքենայից դուրս է գալիս վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղում է ՃՈ աշխատակիցների վրա, այդ ժամանակ այդտեղ են ժամանում նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները, և Audi-ի «ծալապակաս» վարորդը նրանց վրա էլ է պահում հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 10 րոպեից ավել ոստիկանները փորձում են բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզել, որ հանձնի զենքը, սակայն նա սկսում է սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին:

Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկան Ա. Ղազարյանը կարողանում է «բաշիբոզուկին» վնասազերծել, և նրան տեղափոխում են ոստիկանության Արմավիրի բաժին: Բաժին է տեղափոխվում նաև Audi մակնիշի 06 UO 708 համարանիշի ավտոմեքենան:

Արմավիրցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, եթե գայի էտ տղեն պրոֆեսիոնալ ձևի չվնասազերծեր զինված երիտասարդին, ապա նա անկանոն կարողա կրակոցներ արձակեր և դրա արդյունքում տուժեին և ոստիկանները, և քաղաքացիները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ «բաշիբոզուկ»-ը Արմավիրի հիվանդանոցի բժիշկներից Դավթյանի տղան է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031