Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա կեղծ քաղաքական  դաշտ, որն ամբողջությամբ վերահսկելի է գործող խանի կողմից» (Տեսանյութ)

Մարտ 28,2015 23:52

«Հարյուրամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար  Ժիրայր Սեֆիլյանը  Գյումրու Թատերական հրապարակում հայտարարեց, որ իրենց  գլխավոր նպատակն  է օր առաջ   երկրում ձևավորել «յուրային պետություն, սեփական իշխանություն», որը միայն պիտի ծառայի ժողովրդին: Ըստ Ժիրայր Սեֆիլյանի, այս ռեժիմը չի հեռանալու առանց ջղաձգումների ու առանց հանցագործություններ գործելու: «91 թվից սկսյալ մեզ հնարավորություն է ընձեռվել ստեղծելու անկախ պետություն, այսինքն՝ ինքնիշխան պետություն, սակայն բոլորս ականատես եղանք այս 20-25 տարիների ընթացքում, թե ինչպես օր օրի  մենք կորցնում ենք մեր ինքնիշխանությունը: Այսօր մենք հասել ենք եզրագծին, մի եզրագիծ, որից այն կողմ արդեն մենք  ամբողջությամբ կորցնելու ենք  մեր անկախությունը, մեր ինքնաիշխանությունը»:

Ժիրայր  Սեֆիլյանն ասաց, որ ընդամենը  մի հաստատություն կա, որի հետ կարելի է հույսեր փայփայել, դա մեր բանակն է: «Միակ հաստատությունը,  որ մնացել է, որը կարող է մեր ինքնաիշխանությանը տեր կանգնել, դա հայոց  բանակն է, և պատահական չէ,  որ մեր բանակը այսօր հարվածներ է ստանում: Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ականատեսն ենք, թե  սահմանում ինչպիսի լկտիություն է ցուցաբերում հակառակորդը, շաբաթ չի լինում, որ մենք չենք լսում մեր զոհերի, մեր կորուստների մասին: Այդ ամբողջը պետք չէ դիտարկել սոսկ մեր երկրի վրա հարձակում, սահմանային ինչ-որ խախտում, այլ դա պետք է դիտարկել ուղղակի հարված մեր բանակին: Խնդիր է դրված բարոյալքելու   բանակը, խնդիր է դրված թուլացնելու մեր միակ երաշխիքը՝ հայկական բանակը, ուստի առաջիկա ժամանակահատվածում մեր ժողովրդի միակ դաշնակիցը կարող է լինի մեր բանակը»:

Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ  վերջ առաջ ժողովուրդը իր կամքը պարտադրելու է իր կամքը ռեժիմին, եւ  բանակը պիտի լինի ժողովրդի կողքին: Բանախոսը  որեւէ  կուսակցության հետ հույս փայփայելը անիմաստ է համարում, ըստ նրա, թեեւ  չունեն  անձնական հակառակորդներ, սակայն գիտակցում են, որ Հայաստանում կուսակցությունները չկայացան: «Այսօր կա կեղծ քաղաքական դաշտ, որն ամբողջությամբ վերահսկելի է գործող խանի կողմից»,-հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը: Նա, դիմելով հավաքվածներին, հարցրեց, թե կա՞մարդ, որը հավատում է ընտրությունների միջոցով իշխանափոխությանը: Ըստ նրա, եթե չկան այդպիսի մարդիկ, որոնք  հույս են կապում  2017-2018 թվականի ընտրությունների հետ, ոչ մի բանով չեն տարբերվում այս ռեժիմից: «Վերջ կուսակցականությանը, վերջ թայֆաբազությանը, ժամանակը եկել է համախբվելու ժողովրդի շուրջ, լինելու ժողովրդի կողքին»:

Նա ասաց, որ ապրիլի 24-ը միավորման օր է լինելու, պետականության պահպանման օր է: Ժիրայր Սեֆիլյանը  հրավիրեց մարդկանց փողոց, հատկապես նրանց,  որոնք պատրաստ են  առաջին հատվածը  ընդունել իրենց վրա: Նա հայտարարեց,  որ ապրիլի 24 –ին նախատեսված ոչ մի միջոցառում իրենք չեն խանգարելու, դրանցից մի քանիսին  մասնակցելու են, դրանից հետո նոր միայն առաջամարտիկները իրենց համառությամբ կստիպեն հավաքվելու ժողովրդին: Նա հայտարարեց, որ իշխանափոխության համար  երկար ժամանակ չեն նախատեսել,  այլ մի քանի օր:  Հենց այդ օրերին էլ իրենք փակագծերը կբացեն, թե ինչ միջոցներ կպարտադրեն իշխանափոխության, նա նաև  ասաց, որ իրենք միամիտներ չեն քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում տարաբնույթ  բոյկոտներ անելով՝ հեռացնեն ռեժիմին, դրանք ծառայելու են միայն համախմբմանը:  Ըստ նրա,  ժողովրդի մոբիլիզացիան լինելու է կամովին, իրենք միլիոններ չունեն, որ օգտագործելով  ժողովրդին համախմբեն,  այլ նրանց կհամախմբեն  իրենց խոսքով ու գործով:

Մանրամասները տեսանյութում 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031