Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ֆեյսբուքից դուրս էլ կյանք կա

Մարտ 29,2015 01:43

Սիրում եմ լինել Ֆեյսբուքում, այն իմ թուլություններից  է, բայց դա չի նշանակում, թե սարսափելի կախում ունեմ այդ  սոցցանցից: Եղել են ժամանակներ, երբ  ֆեյսբուքյան տեւական պաս եմ հայտարարել, որովհետեւ  զգացել եմ, որ ինչ-որ տափակագույն կամ թեկուզ լրջագույն գրառման տակ ծավալված բանավեճի պատճառով կարող եմ  ընկեր կորցնել: Հասկանում եմ, որ ֆեյսբուքում ոմանց համար հեշտ է, մարդիկ ավելի անկաշկանդ են, շատերն այս հարթակում ինքնադրսեւորվում են, անգամ կայանում, մինչդեռ ո՛չ սոցցանցային, իրական կյանքում ավելի երկչոտ են ու վարանոտ: Էլ ո՞ւմ է պետք նրանց առցանց կայացումը, եթե սերը, նրանց հայրենասիրությունը, ազնվությունն ու հեղափոխական ոգին ֆեյսբուքում էլ սպառում են: Ես չեմ ընդունում այդ տեսակը ու կարծում եմ, որ մարդը պետք է ամեն տեղ էլ նույնը լինի: Նման դրսեւորումներից հոգնած՝ տեւական ժամանակ է, ինչ չեմ մտնում անպտուղ բանավեճերի մեջ, որոնցում այնքան ագրեսիա կա կուտակված: Նաեւ նորմալ եմ վերաբերվում ողջամիտ գրառումներին ու դրանց հեղինակներին: Էջեր կան, որ անպայման կարդում եմ, օգտատերեր կան, որոնք անչափ հետաքրքիր են ու դրական:

Ինչ վերաբերում է ինձ, հիմա նկարիչների գործեր ու որակյալ երաժշտություն եմ «կախում» ֆեյսբուքի իմ «պատին», ուզում եմ ինձ հեռու պահել բացասական հույզերից, ինչն իհարկե ոչ միշտ է հաջողվում, եւ դա չի նշանակում, թե անտարբեր եմ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է շուրջս: Ընդհանրապես ուզում եմ  սրա-նրա գրառումները կարդալու փոխարեն գիրք կարդալ, երաժշտություն լսել, որեւէ լավ տեղ այցելել, ի վերջո զվարճանալ, քան դառնալ ֆեյսբուքյան «աղանդի» մոլի հետեւորդ:

Մի անգամ պարզեցի, որ ագրեսիվ գրառումներ կատարող մի օգտատեր ինձ  հանել է իր ընկերների ցանկից: Հետո իմացա, որ  նյարդերը տեղի էին տվել, երբ տեսել էր իմ like-երը՝ իրեն ոչ հաճելի մարդու նկարներին ու գրառումներին: Պատկերացնում եմ, եթե Մարկ Ցուկերբերգը  ֆեյսբուքում մարդ սպանելու հնարավորություն ընձեռեր, ի՜նչ կրքոտ նախճիր կսկսվեր այդ սոցցանցում, քանի որ ֆեյսբուքյան օգտատերերից ոչ բոլորի նյարդերն են ամուր: Ժողովուրդ, թեթեւ նայեք ամեն ինչին, ֆեյսբուքից դուրս էլ կյանք կա…

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031