Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է լուծումներ գտնել, որ ԴԱՀԿ արգելանքը հանվի

Մարտ 30,2015 17:29

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 30-ին հրավիրել է խորհրդակցություն՝ տարածքային կառավարմանը և գյուղատնտեսությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել է քաղաքացիների կողմից վերցված ժամկետանց փոխառությունների մարման գործընթացի մանրամասները: Վարչապետը հանձնարարել է համայնքապետերի հետ համագործակցել և համատեղ այնպիսի լուծումներ գտնել, որ համայնքների բյուջետային հաշիվների վրա ԴԱՀԿ ծառայության կողմից դրված արգելանքը հանվի:

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը զեկուցել է, որ շուրջ 40,000 հեկտար տարածքի վրա աշնանացանի ցանքս է կատարվել, իսկ գարնանացանի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են բնականոն հունով: Նա տեղեկացրել է, որ վնասատուների դեմ պայքարի միջոցառումները կատարվում են առանց էական խնդիրների, և անհրաժեշտ ծավալի թունաքիմիկատներն առկա են պահեստներում:

Նախարարի խոսքով՝ հանրապետությունում առկա են պարարտանյութերի, սերմացուների և գյուղտեխնիկայի բավարար ծավալներ՝ գարնանացանի աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար:

Շրջվարչակազմերի ղեկավարները ևս հանդես են եկել տեղերում իրավիճակի վերաբերյալ զեկուցումներով: Վարչապետը վերջում տվել է համապատասխան հանձնարարականներ և կոչ արել հետևողական լինել ժամկետների պահպանման գործում:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031