Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի Հրազդանի տարածքի կառույցի ղեկավար. «Շնորհակալություն հայտնեցի, որ վերջում ես մեղադրվող չդարձա»

Մարտ 30,2015 22:18

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 30-ին շարունակվում էր Հայ ազգային կոնգրես կուսակցության Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի գործով դատական նիստը:

2014 թվականի դեկտեմբերի 12-ին Հրազդան քաղաքի բակերից մեկում Աշոտ Փիլիպոսյանը ծեծի է ենթարկվել:

Վերջինս Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց, որ դատական նիստի ընթացքում դատախազության ներկայացուցիչը պահանջել է 100 հազար դրամ տուգանք, իսկ ամբաստանյալ Պարգեւ Մանուկյանի փաստաբանը  միջնորդել է սահմանել 30 հազար դրամի տուգանք:

«Ես արձագանքեցի, որ դատական գործընթաց չկա՝ խեղկատակություն է: Եթե քննչական մարմինները ամեն ինչ արել էին գործը կոծկելու համար, հերթը հասավ դատարանին. Նույն ոգով էլ դատարանն ամեն ինչ արեց, գործը չբացահայտելու եւ իրական մեղավորներին չպատժելու համար: Ես շնորհակալություն հայտնեցի, որ վերջում ես մեղադրվող չդարձա»,- ասաց նա:

Աշոտ Փիլիպոսյանի գործով դատավճիռը կհրապարակվի երեքշաբթի՝ մարտի 31-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031