Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշ-երեկո՝ նվիրված Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակին

Մարտ 31,2015 10:31

Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի կապակցությամբ  «Ազատության զինվոր» խորագրով հուշ- երեկո է կազմակերպվել Ավան վարչական շրջանի Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցում:

Միջոցառմանը ներկա են գտնվել Նավասարդյանի գաղափարակից ընկերներ, ընտանիքի անդամներ, դպրոցականներ ու երիտասարդներ:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են դրվագներ հայ քաղաքական, պետական գործչի կյանքից ու գործունեությունից՝  ուղղված ազատ, անկախ և միացյալ Հայաստան ունենալու գաղափարին: Միջոցառումն ուղեկցվել է երաժշտական կատարումներով և ասմունքով:

Խոսելով Աշոտ Նավասարդյան մարդու, հայրենասերի և քաղաքական գործչի մասին՝ ներկաները կարևորել են նմանօրինակ նախաձեռնությունները՝ ընդգծելով դրանց կրթադաստիարակչական նշանակությունը սերունդներ կյանքում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031