Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե անհրաժեշտություն լինի, մեր նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ», Վահրամ Բաղդասարյան

Մարտ 31,2015 15:05

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ տարակուսանք էր հայտնել, թե ինչու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չեն հրավիրել Աստանա, որտեղ շատ կարեւոր հարցեր են քննարկել:

Նրա դիտարկմամբ՝ «Եթե դու չես գնում, չես մասնակցում, ո՞նց ես դու ներկայացնում քո երկրի շահը: Ես համոզված եմ, որ իրեն իրականում չեն հրավիրել: Կարող է հրավիրեն ֆուրշետի մասնակցելու, բայց լուրջ քննարկումների մասնակցելու՝ Սերժ Սարգսյանին չեն հրավիրում»:

Vahram BaghdasaryanAravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը բարկացավ. «Արամ Մանուկյանին հաղորդեք, որ Աստանայի հանդիպումը ԵՏՄ-ի շրջանակի հետ կապ չի ունեցել: Յուրաքանչյուր նախագահ իր երկրի հետ կապված ունենում է խնդիրներ: ԵՏՄ շրջանակի հետ կապված այդ հանդիպումը որեւէ առնչություն չի ունեցել: Հակառակ դեպքում Հայաստանը համարվում է ոչ միայն ԵՏՄ-ի, այլեւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերը, եւ նա անպայման ներկա կլիներ այդ հանդիպմանը»:

Մեր դիտարկմանը, որ եթե նույնիսկ այդ հանդիպմանը քննարկվել են այդ երկրների խնդիրները, յուրաքանչյուր խնդրի հետ կապված Հայաստանն ունի իր մոտեցումը, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի պաշտպանել Հայաստանի շահը՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Այդ քննարկումը եղել է նրանց միջպետական քննարկումը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինձ ցանկություն են հայտնել հանդիպելու Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները, եւ ես մտածում եմ այդ հանդիպման մասին: Մտածելուց հետո նա համաձայնություն է տվել, որ հանդիպեն: ՀՀ նախագահը պարբերաբար ունենում է հեռախոսազրույցներ, հարկ եղած դեպքում հանդիպում է ունենում Վլադիմիր Պուտինի հետ: Եվ եթե անհրաժեշտություն լինի, մեր նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ: Դա ոչ թե Վլադիմիր Պուտինի կամ ԵՏՄ-ի կազմակերպած հանդիպումն է եղել, այլ երկու երկրների նախագահների առաջարկությունն է եղել, եւ հանդիպումը եղել է այդ ձեւաչափով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031