Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահի հայտարարությունը՝ Ադրբեջանի դատապարտյալ քաղաքացիներին պահելու պայմանների մասին

Մարտ 31,2015 15:22

2015 թվականի մարտի 31-ին  ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, մարդու իրավունքների և աշխարհի բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր Կարեն Օհանջանյանը և ԼՂՀ «Հելսինկյան  նախաձեռնություն-92» կոմիտեի գործադիր տնօրեն Սվետլանա Ջհանգիրյանը այցելեցին ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության  մեկուսարանում պահվող  Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Դիլհամ Ասկերովին և Շախբազ Գուլիեվին՝ դատապարտված  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացու սպանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Քարվաճառի շրջանում դիվերսիոն-հետախուզական գործունեության համար:

Այցելության նպատակը Ադրբեջանի Հանրապետության դատապարտված քաղաքացիներին պահելու պայմաններին ծանոթանալն էր:

Այցելության ժամանակ ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրավապաշտպաններին տրամադրվել էր հնարավորություն՝ ծանոթանալու Ադրբեջանի քաղաքացիներին պահելու պայմաններին.  Ուսումնասիրվել են մեկուսարանները, սանիտար-հիգիենիկ պայմանները, ամենօրյա զբոսանքի հնարավորությունը, սնունդը, բժշկական  սպասարկումը, ինչպես նաև լրատվական նյութերի և գրականության տրամադրումը:

Դատապարտյալներից յուրաքանչյուրի հետ առանձին մենք զրուցեցինք մոտ 3 ժամ, որի ընթացքում նրանք գոհունակություն հայտնեցին իրենց պայմանների մասին:

Ուսումնասիրման  արդյունքում կարելի է հավաստել, որ դատապարտյալներ Դիլհամ Ասկերովի և Շախբազ  Գուլիեվի պայմանները լրիվությամբ համապատասխանում են միջազգային իրավունքի նորմերին, և, որ ԼՂՀ  իշխանությունների կողմից արվում է ամեն ինչ, որպեսզի թույլ չտալ որևէ նորմի խախտում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031