Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն. Հրավիրում ենք Թուրքիային ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը

Մարտ 31,2015 16:27

Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի նախագաների հայտարարությունը

1. Մենք, ֆրանսերենը, որպես ընդհանուր լեզու գործածող պետությունների խորհրդարանների ներկայացուցիչներս, 2015թ. մարտի 31-ի Եվրոպայի տարածաշրջանի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի սեկցիաների նախագաների համաժողովում հավաքվելով՝

2. Հաստատելով մեր պարտավորությունները ի շահ խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, Ֆրանկոֆոնիայի տարածքում անվտանգության և դրա համաշխարհային արժեքների,

3. Քաջալերելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին հետամուտ լինել ՄԱԿ-ի միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի Հռչակագրի համաձայն ճգնաժամերի և հակամարտությունների կանխարգելմանն ուղղված գործողությունների իրականացմանը,

4. Ընդգծելով, որպես Ցեղասպանության ոճրագործություն որակավորված գործողությունների մինչ այսօր համաշխարհայնորեն ճանաչված չլինելու անընդունելիությունը և հիշեցնելով, որ նման ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի,

5. Դատապարտում ենք հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում իրականացված Ցեղասպանության փաստը,

6. Ոգեկոչում ենք 1915թ. Հայերի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և համերաշխ ենք Հայաստանի և հայ ժողովրդի հետ՝ Ցեղասպանության համաշխարհային ճանաչման և այդ ցեղասպանությանը ենթարկված անձանց իրավունքների վերականգնման համար մղվող պայքարում,

7. Հրավիրում ենք Թուրքիային առերեսվել սեփական պատմությանը և ի վերջո ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը և հույս ենք հայտնում, որ այդ ճանաչումը հայ և թուրք ժողովրդների միջև հաշտեցման մեկնակետ կհանդիսանա:

Երեւան

31.03.2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031