Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Զախարյանը ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավար

Մարտ 31,2015 18:27

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարտի 31-ին ընդունել է  Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին, Հայաստանում մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսին,  մշտական ներկայացուցչության տնտեսագետներ Ֆրացիսկո Պարոդին և  Արմինե Մանուկյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտին ու հանքարդյունաբերությանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես խոսվել է էներգետիկ արտադրող կայանների, Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման  և նոր էներգաբլոկի կառուցման խնդիրների շուրջ: Նախարար Երվանդ Զախարյանը տեղեկացրել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման նպատակով աշխատանքները ընթացքի մեջ են: Անցած տարեվերջին Մոսկվայում ստորագրված համաձայնագրերի համաձայն՝ ռուսական կողմը ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների համար տրամադրելու է 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ պայմաններով վարկ (15 տարի մարման ժամկետ, 3 % տոկոսադրույք) և 30 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսված է սկսել 2018 թվականին, այնպես որ նոր էներգաբլոկը շահագործման հանձնվի 2027 թվականին և այսօր արվում է   հնարավոր ամեն ինչ՝  այդ ժամկետներում տեղավորվելու համար:

Երվանդ Զախարյանը  խոսել է նաև Հայաստանի ընդերքի ոլորտի մասին և նշել, որ ներկայում իրականացվում են ընդերքի ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումներ, ինչն այդ բնագավառի ներդրումային դաշտը կդարձնի ավելի արդյունավետ ու գրավիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031