Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանին հանելու են աշխատանքից». Արամ Կարապետյան

Մարտ 31,2015 21:15

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ ինքը վաղուց էր կանխատեսել, թե ինչ կլինի Գագիկ Ծառուկյանի հետ:

Aravot.am-ի հետ զրույցում նա հիշեցրեց, որ իր կանխատեսումները, կյանքը ցույց է տալիս, որ միշտ իրականանում են. «Իրականանում են, ցավոք սրտի, ոչ միայն Հայաստանում»:

Նա հիշեցրեց, որ ժամանակին ինքը հստակ ասել էր՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին ով կանգնում է՝ սնանկանում է»: Տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանն էլ բացառություն չկազմեց:

Chairman of the New Time Party Aram Karapetyan is guest in Hayeli press clubՄենք խնդրեցինք Արամ Կարապետյանին կանխատեսում անել ապագայի համար, ի՞նչ է լինելու հետո: Շատ են խոսում այն մասին, որ հիմա Հովիկ Աբրահամյանի հերթն է, Դուք կանխատեսո՞ւմ եք նման բան՝ Արամ Կարապետյանը պատասխանեց. «Միանշանակ, այդպես է, ես դրանում կասկած չունեմ, որ ամեն ինչ որոշվելու է այդ տիրույթում: Հովիկ Աբրահամյանին հանելու են աշխատանքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armine says:

    իսկ Սաշիկի հերդը երբ կգա՞

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031